Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արձագանքներ Երեւանի եվրոգագաթնաժողովներին

Գեղամ Մկրտչյան
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս մեր «ռազմավարական գործընկերների» թիվը սկսել է աճել, բայց դրանից դեռ առանձնապես բան չի փոխվում: Ահա այդպիսի մի հզոր տերությունում՝ ԱՄՆ-ում լույս տեսնող «Վաշինգտոն փոստ» հեղինակավոր օրաթերթը, անդրադառնալով մայիսի 4-ից 5-ը Երեւանում կայացած՝ Եվրոպայի քաղաքական համայնքի 8-րդ եւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներին, գրելով, թե դրանք ընդգծում են դեպի Արեւմուտք դառնալու եւ Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու Հայաստանի ձգտումը, տեսեք ինչպես է արտահայտվում Արցախի ողբերգության մասին:

«Հայաստանի հարաբերությունները Մոսկվայի՝ իր վաղեմի հովանավորի եւ  դաշնակցի հետ,- գրում է թերթը,- ավելի ու ավելի են լարվել 2023 թվականից ի վեր, երբ հարեւան Ադրբեջանն ամբողջովին իրեն վերադարձրեց Ղարաբաղը եւ վերջ դրեց էթնիկ հայ անջատողականների տասնամյակներ տեւած կառավարմանը»… Մեկնաբանությունները, թվում է, ավելորդ են:

Իսկ թե երեւանյան այդ գագաթնաժողովները, որոնք միջազգային մամուլի ուշադրության ոլորտում էին հիմնականում կայացման օրերին, վերջին հաշվով որեւէ բանով կօգնե՞ն մեր երկրին, գուցե ցույց կտա ժամանակը: Ամերիկյան հիշյալ լրատվամիջոցը նշում է, թե եվրոպական հանդիպումների միջազգային ազդեցությունից կարող է քաղաքական օգուտ քաղել 2018-ից երկրի ղեկին գտնվող, առաջիկա հունիսյան խորհրդարանական ընտրություններին սպասող Նիկոլ Փաշինյանը: Եվրոպական մամուլի ամենօրյա տեսություն «eurotopics»-ն էլ իր հերթին նկատում է, թե միակ ակնհայտ թվացող բանն այն է, որ այդ «եվրոպական բենեֆիսը Երեւանում պետք է հզոր աջակցություն դառնա վարչապետ Փաշինյանի  նախապատրաստությանը Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Եթե նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջողության հասնի ռուսամետ ընդդիմությանը հաղթելու հարցում, շարունակում է կայքը, եվրոպական ինտեգրման ուղին կշարունակվի, ինչպես եւ՝ Ռուսաստանից հեռանալու միտումը»:
Համանման նկատառում կա նաեւ այլ լրատվամիջոցներում:

Նշված տեսության մեջ բերված բեռլինյան «Taz» թերթի մեկնաբանությունում նաեւ տրվել է Երեւանի եվրոպական երկու գագաթնաժողովների գնահատականն ընդհանուր առմամբ. «Եվրոպան ցուցադրեց իր ներկայությունը, բայց նա ռազմավարություն չունի … Սա անհարմար ճշմարտությունն է՝ թաքնված երեւանյան գեղեցիկ պատկերի ներքո. սիրուն կուլիսներ, բարձրագոչ խոսքեր, բայց քիչ բովանդակություն: Դիվանագիտությունը գալիս ու գնում է, իսկ ահա մարտահրավերները մնում են»:

Հակառուսական լոգիստիկ երթուղիների հաստատումը եւ գագաթնաժողովում  Զելենսկու ներկայությունը ապացուցում են, որ Արեւմուտքն օգտագործում է Փաշինյանին՝ Ռուսաստանի սահմաններին նոր լարվածություն ստեղծելու համար, գրում է իտալական «L AntiDiplomatico»-ն: «ԵՔՀ գագաթնաժողովը,- ասում է հոդվածի հեղինակը,- Ռուսաստանի ծայրամասում հակամարտություններ ստեղծելու Արեւմուտքի ավելի լայն ռազմավարության մի մասն է»: Բերվում է քաղաքագետ Սեմյոն Ուրալովի կարծիքը մասնավորապես այս մարտավարության մեջ ներառված «Թրամփի ուղու» մասին, ըստ որի սա Իրանին շրջապատելու եւ Ռուսաստանի սահմաններին տեղական պատերազմներ ու հակամարտություններ հրահրելու ծրագրերի մի մասն է: Զելենսկու այցն էլ Երեւան՝ ապացուցում է, որ Հայաստանն ու Ուկրաինան օգտագործվում են հակառուսական ընդհանուր դավադրության մեջ»: Ավելացվում է նաեւ բրիտանացի մեկնաբան Ստյուարտ Դոուելի կարծիքը, թե Հայաստանը «հեշտ որս» է եվրոպական էլիտաների կողմից Կովկաս մուտք գործելու փորձերի համար:

Եվրոպական այս հավաքով ոգեւորված չէ նաեւ սլովակյան «Պրավդա» թերթը, որի հրապարակումից բերենք մի հատված: «Մերձավոր Արեւելքի ճգնաժամը լիովին բացահայտեց, որ Եվրոպան եւ ԵՄ-ն ոչ մեկին չեն հետաքրքրում: Եվրոպական տնտեսությունը փլուզվում է, մեկ ճգնաժամը հաջորդում է մյուսին, մինչդեռ ամերիկյան եւ չինական տնտեսություններն աճում են: Ձգտելով թաքցնել իրենց հեղինակության ակնհայտ անկումը, մեր առաջնորդները Հայոց Երեւանում հակագրոհի են անցել: Որեւէ մեկն արդեն լսե՞լ է Եվրոպական քաղաքական համայնքի մասին: Հավանաբար՝ ոչ շատերը: Դրա ստեղծումը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորս տարի առաջ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո: Արդեն մի քանի գագաթնաժողովներ են տեղի ունեցել, բայց դրանցից ոչինչ հիշվող չի մնացել…  Հակասական է, որ սրան մասնակցում են ոչ միայն եվրոպացի առաջնորդները, բայց չկա Ռուսաստանը»:

Այժմ Եվրոպան ուզում է նորից աշխարհին պարտադրել որոշակի գաղափարախոսություն (ըստ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ «Եվրոպան միայն աշխարհագրական հասկացություն չէ, այլ նաեւ արժեքներ»), բայց, նշում է թերթի մեկնաբանը, այդ երբվանի՞ց է, օրինակ, Ադրբեջանը ժողովրդավարական պետություն… Անվտանգության համաշխարհային ճարտարապետությունը, եզրափակում է կայքը, փլատակների մեջ է, բայց Եվրոպայի համար հիմնական սպառնալիքը Ռուսաստանը, Չինաստանը կամ Դոնալդ Թրամփը չեն, այլ նրա թույլ, անօգնական առաջնորդներն են, որոնք Եվրոպան տարել են այս ճահճի մեջ: Իրենց համարձակ գաղափարներով՝ առանց իրական տնտեսական հիմքի, նրանք հիշեցնում են Դոն Կիխոտին, իսկ Ուրսուլա ֆոն դեն Լեյենի ծրագրավորված արտահայտությունների կրկնությունը կամ Կայա Կալլասի «փիլիսոփայությունը» կրկին արթնացնում են կոմունիզմի ավարտի մասին հիշողություններ:

Անշուշտ, արձագանքները միայն բացասական չեն: «Եվրոնյուզ»-ն, օրինակ, նշում է նաեւ, թե Երեւանում տեղի ունեցան խիստ բովանդակալից քննարկումներ, որոնք արտացոլում էին մայրցամաքում առկա ցնցումներն ու անհանգստությունները: Այս եվրոհավաքի մասին հրապարակումը վերնագրված է «Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի վեց աչքի զարնող պահերը»: Որպես այդպիսիք նշվել են «ներկա պահի պահանջված առաջնորդ», Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիհ Մերցի «աչք ծակող» բացակայությունը, փոխարենը առաջին ոչ եվրոպացի առաջնորդ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հրավիրյալ ներկայությունը, Զելենսկու խորհուրդը՝ լավ կլիներ մշակել միասնական եվրոպական տեսակետ Ռուսաստանի հետ բանակցությունների համար, Մեցոլայի «պատասխան հարվածը» եւ այլն:

Ահա թվարկվածներից վերջինի մասին հատվածը: «Մեծ մասամբ ԵՀՔ-ում  թագավորում էին ժպիտներն ու ձեռքսեղմումները, սակայն եղան նաեւ կարճատեւ լարվածության պահեր: Այդպես տեղի ունեցավ առավոտյան նիստի ժամանակ, երբ հավաքված հյուրերին ուղղված իր հեռավար ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարձակվեց Եվրոխորհրդարանի վրա՝ իր երկրի մասին, նրա արտահայտությամբ, «զրպարտություն եւ ստեր» տարածելու համար: Ալիեւը կազմակերպությանը դատապարտեց Ադրբեջանին քննադատող 14 բանաձեւերի համար՝ այդ փաստն անվանելով «մի տեսակ սեւեռուն գաղափար»:

Այն պահին, երբ նիստը վարողը պատրաստվում էր փակել քննարկումը եւ առաջնորդներին հրավիրել ճաշի, Եվրոխորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեցոլան ձայն խնդրեց՝ Ալիեւին պատասխանելու համար:

«Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է, որն ընտրվում է ուղիղ քվեարկությամբ, որի բանաձեւերն ընդունվում են ձայների մեծամասնությամբ»,- հիշեցրեց նա:- Մենք երբեք չենք փոխի մեր աշխատանքային մեթոդները, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկի համար անհարմար կլինի»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտո Թունջբոյաջյանի «Քեզ համար, Արարատ»-ը՝ որպես արվեստի ինստալացիա

Հաջորդ գրառումը

«Արեւմտյան Ադրբեջան» մտացածինի շուրջ արդեն հիշողության մշակույթ են ձեւավորում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

«Արեւմտյան Ադրբեջան» մտացածինի շուրջ արդեն հիշողության մշակույթ են ձեւավորում

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական