Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

ԱԶԳ
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության ընթացքի մեջ ենք»,- շեշտեց ամերիկահայ իրավաբան եւ միջազգային իրավունքի փորձագետ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, ինչպես նաեւ Ապրիլ 24-ին նվիրված փարիզյան ԱՅԲ FM ռադիոկայանի հաղորդման զրույցում: Ըստ նրա, համիդյան կոտորածները, 1950-60 թթ ստամբուլյան դեպքերը, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի կոտորածներով եւ Արցախի ցեղասպանության, բոլոր այս դեպքերը միմյանց հետ փոխկապակցված են: «1915 թ մայիսի երկրորդ կամ երրորդ շաբաթն էր,- պատմում է Քերքոնյանը,- եւ 12 տարեկան պապս, որն Այնթապում էր ապրում, սկսեց տեսնել Մարաշից ժամանող ընտանիքներ՝ 100 ընտանիք, 200 ընտանիք, 1000 ընտանիք: Եվ քանի որ նրա հայրը կոշկակար էր, կոշկակարները միավորվում են եւ սկսում են կարել կաշվե ջրի տոպրակներ ու բաժանել դրանք մարաշցի այդ ընտանիքներին: Ինչո՞ւ այս պահին այս պատմությունը կարեւոր է: Որովհետեւ 12 տարեկան պապս դիտում էր ցեղասպանության շարժումը՝ ուղղակի անապատ քշվող մարաշցի ընտանիքներին, եւ այն իբրեւ դեպք էր ընկալում, իբրեւ մի դեպք: Դժբախտաբար, ցեղասպանությունը դեպք չէ, գործընթաց է: Եվ ինքը՝ այնթապցի հայ լինելով, չէր հասկանում դա, եւ ինձ այն ժամանակ ասում էր, որ՝ չէի՛նք երեւակայում, որ մենք հաջորդն ենք լինելու: Չէ՛ր հավատում դրան: Ինչո՞ւ չէր հավատում: Որովհետեւ երբ որ մարդ մի փորձառություն է ունենում, այդ փորձառությունը ընկալում է իբր դեպք եւ ոչ իբրեւ գործընթաց: Դժբախտաբար, ցեղասպանության ծրագիրը գործընթաց է, եւ դեպք չէ: Երբ որ պատմաբանները վերադառնան այս 100 տարվա պատմության, զանազան հոդվածներով դրանց չեն անդրադառնալու, այլ՝ գիրքի մեջ երկու-երեք էջնոց պատմություն կլինի դա: Եվ ի՞նչ կտեսնենք. այդ գործընթացի շարանը կտեսնենք, շարքը կտեսնենք»:

Քերքոնյանի խոսքով, 2023 թ. Արցախում տեղի ունեցածը այս գործընթացի վերջին փուլերից մեկն էր, եւ Սյունիքին վերաբերվող ծրագրերը՝ TRIPP-ն անգամ ներկայումս ընթացող ցեղասպանության ծրագրի մաս է կազմում, բայց ծրագիրը դեռեւս ամբողջական չէ: «Շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք այսօրվա պահը՝ համատեքստի մեջ. այսօր մենք գտնվում ենք ցեղասպանության ընթացքի մեջ: նույնիսկ հունիսի ընտրությունները այդ համատեքստում են, որ մենք պետք է հասկանանք»:

«Զարմանալին այն է,- ասում է նա,- որ Ապրիլ 24-ին նշում ենք 1915-ի Հայոց ցեղասպանությանը, երբ մենք ինքներս ենթարկվում ենք ցեղասպանության՝ այսօր: Անհավանական է, որ մինչեւ հիմա չենք կարողացել հասկանալ, թե այդ գործընթացը շարունակվում է եւ չի դադարում, նամանավանդ երբ չենք հասկացել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեզ տրված ամենակարեւոր դասը առ այն, որ զիջումներով խաղաղություն չի գա: Դժվար դաս է, որ պետք է սովորել, որ պետք է ոտքի կանգնել եւ ասել՝ ա՛յս է իմ կարմիր գիծը: Այնինչ, պատմաբանները պիտի շատ դյուրությամբ տեսնեն, թե ի՛նչ էր ծրագրված 1980-ականներից ի վեր եւ ինչպես էր Թուրքիան աջակցում Ադրբեջանին: Ի՞նչ նպատակով, եթե ոչ՝ Հայոց ցեղասպանության քայլը առաջ տանելը մինչեւ այն աստիճան, որ հասել են իրենց Թուրանի ծրագրի վերջին 20-25 կիլոմետրին: Այդպե՞ս չի,- հարցնում է նա:

«Եվ հետաքրքրականն այն է, որ դա գաղտնիք չէ: Իմ խոսքերը կարիքը չունեք լսելու, այլ՝ Էրդողանի՛ խոսքերը. Էրդողանը, երբ որ պատերազմից հետո Բաքվի զինվորական շքերթին էր մասնակցում, ինքը Նուրի փաշայի անունը բարձրացրեց եւ ասաց, որ Նուրի փաշայի հոգին հիմա արդարացել է: Սրանով ասված է, որ հանցագործները արդեն իսկ իրենց կատարած գործը լավ են հասկանում»:

Ինչպես գիտենք, 1918 թ սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Բաքու մտնելուց հետո Նուրի փաշան ձեռնարկեց քաղաքի հայերի էթնիկ զտումը եւ ձգտեց ոչնչացնել հայկական բնակավայրերը, մասնավորապես Արցախում, ինչպես նաեւ ենթարկեցնել Հայաստանի հարավային եւ արեւելյան սահմանները: Նուրի փաշայի հրամանատարությամբ թուրքական բանակի Բաքու մուտքը եւ այնտեղ անզեն հայ բնակչության կոտորածը մահամերձ Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության վերջին արարը հանդիսացավ: Այդ ընթացքում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված էթնիկ զտման արդյունքում սպանվել է մոտ 30,000 մարդ:

«Հաջորդ քայլը ո՛չ միայն Արցախը գրավելն էր, այլ նաեւ՝ Սյունիքը: Սա շատ պարզ է՝ հասկանալու համար, որպես զոհեր: Այո, զոհ ենք, մեր ազգը զոհ է. իմ սեփական կաշվին դա զգալու կարիքը չունեմ՝ արցախցու կաշվին արդեն զգացել եմ դա: Այդ դեպքերը՝ Մարաշի դեպքերը, Մարաշի հայերին չպատահեցին, այլ մեր ազգին պատահեցին: Եվ եթե դրա մեր հասկացողությունը մի քիչ ավելի ընդլայնենք եւ առաջ նայենք եւ հասկանանք, թե մենք ինչի առջեւ ենք կանգնած, ապա կտեսնենք, որ նույն պատմությունն է՝ ծրագրված պատմությունը»:

Քերքոնյանը ընդգծեց, որ եթե հայերի նկատմամբ շարունակվող բռնության ամբողջ շղթան պատշաճ կերպով չներկայացվի միջազգային հարթակներում, նման քաղաքականությունը շարունակվելու է: Այս համատեքստում է նաեւ կարեւոր, շեշտեց նա, որ համահայկական եւ միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է լինի առաջնահերթություն:

ՄԱՐԻԱՄ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ

Փարիզ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

Հաջորդ գրառումը

Որո՞նք են Հայաստանի հնարավոր օգուտները ԵՄ գագաթնաժողովից

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Վերոնիկ Կապոյան Ֆավել. «Ժամանակի ընթացքում ազգանունս դարձավ հպարտության աղբյուր»

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական