Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Screenshot

Screenshot

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ  

ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Ահազանգում է Հայկ Դուրյանը։

14-րդ դարի Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանք պալատի կենտրոնական գահասրահն աշբողջությամբ ավերվել է։ Ավերվել են  հուշարձանի 3 պատերը, պատերի մեջ ագուցված որմնաքանդակները / որմնախորշերը, սալահատակները, Գահի հարթակը։

Վերանորոգման / վերականգնման պատրվակով անվերադարձ ու անդառնալի կերպով ավերել են նշանավոր հուշարձանը …

Հանցանքը գործել են անթաքույց, լկտիաբար։

Հուշարձանը ավերել են էքսկավատորների / բուլդոզերների / տրակտորների ու բեռնատար մեքենաների, ծանր տեխնիկայի կիրառմամբ։

Հնարավոր է, որ  նոր շինություն կանգնեցնեն տեղում բայց դա նոր շինություն կլինի և ոչ բնօրինակ։ Ոչ պատմական հուշարձան, այլ կրկնօրինակ։

Սա կոպտագույն խախտում է։ Հանցագործություն է մշակույթի հանդեպ և աննախադեպ այլանդակություն։

Այս վանդալիզմի, բարբարոսության մասին տեղեկացա մի օգտատիրոջ պատրաստած տեղադրած հրապարակումից։

Այսպես արդեն 8 տարի է, որ ներկա իշխանությունները ավերում, ապամոնտաժում են ազգային  արժեքները։

Լուսանկարները ուղղակի սահմռկեցուցիչ են … էքսկավատորով պեղումնե՞ր… հողին հավասերեցված, ավերված հուշարձան … հերկված հող՝ հուշարձանի տեղում։

Այս տեսակ հանցագործությունը պահանջում է հստակ վերաբերմունք և օրինական բոլոր միջոցների ներգրավվում։ Բոլոր պատասխանատուները պետք է հայտնաբերվեն ու պատժվեն։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ, ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԱՅՍ ԱԿՆՀԱՅՏ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։


***


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ևս միացել է ահազանգին։

Նա գրել է.

Մինչ կտրվեն համապատասխան որակումներ կոնկրետ հասցեներով ու կոնկրետ անձանց հասցեին, սպասում եմ սպառիչ բացատրություն հետևյալ հարցի կապակցությամբ՝

Ո՞վ է պատասխան տալու 14-րդ դարի եզակի աշխարհիկ շինության՝ Չեսար Օրբելյանի պալատի տարածքում իրականացված այս բարբարոսական գործելաոճի համար: Խնամքով ու գրագետ արված պեղումներից հետո պալատի պեղված տարածք մտած բուլդոզերներն ամեն ինչ տակնուվրա են արել՝ թողնելով հուշարձանի մեկ պատը:

Սպասում ենք սպառիչ պատասխանների ու բացատրությունների՝

Ժաննա Անդրեասյանից, ԿԳՄՍ նախարար

Հարություն Վանյանից, ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

Ավետիս Գրիգորյանից, հնագետ, հուշարձանը պեղող արշավախմբի ղեկավար


***

Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 24 կմ հյուսիս-արևմտյան ուղղությամբ։

Ստորև տեղադրում ենք նաև Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքի մասին պատմող հեռուստահաղորդումը, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչպիսին է եղել այն մինչ բուլդոզերայաին «վերանորոգումը»։

Screenshot
Screenshot
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու․ ու շատ մեծ հարցական է՝ Սյունիքը կմնա՞, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպում, այլ ավելի են քաջալերում գործող իշխանությանը. «Հայաստան» խմբակցություն

13/05/2026
Նորություններ

Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել․ ՆԳՆ

13/05/2026
Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական