Երեկ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը դարձյալ հանդիպել են և ի շարս այլ հարցերի՝ քննարկել են «սահմանազատման» գործընթացը․․․
Հանդիպման մասին կցկտուր հաղորդագրություն են տարածել, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Համաձայն այդ հաղորդագրության` Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի որոշ ուղեցույցների նախագծերի տեքստերը, ներառյալ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը»․․․․ Հիշեցնեմ, որ նիկոլական իշխանությունները երդվում էին, որ սահմանազատումն իրականացվելու է Սովետի գլխավոր շտաբի 1975 թվականի կազմած քարտեզի հիման վրա։ Այս առումով երկու հարց ունեմ նիկոլալկան իշխանություններին։
1. Եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու, էլ ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում։
2. Եթե նույնիսկ սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին համաձայնեցված ուղեցույց չկար, ինչի՞ հիման վրա որոշեցիք թե Կիրանցի հատվածում սահմանը որտեղո՞վ է անցնում, կամ ինչո՞ւ Շուռնուխի հատվածում Գորիս – Կապան ճանապարհի կարևորագույն նշանակություն ունեցող կտորը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարտեզը համաձայնացնեիք, հետո միաժամանակ սահմանազատեիք Կիրանցի ու Բերքաբերի հատվածները․․․
Արթուր Խաչատրյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր









