Հետախույզ, լեգենդար հրամամատար, գնդապետ Արթուր Ավանեսյանը` Կանդազ, հացադուլ է հայտարարել: Լուրը MediaHub-ին հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ Ավանեսյանը հացադուլ է սկսել ի նշան բողոքի։ «Հացադուլը նրա դեմ իրականացվող ապօրինի իրավական գործընթացների դեմ բողոք է։ Այս ապօրինությունները տեղի են ունենում Ավանեսյանի և նրա թիմակիցների նկատմամբ»,- հավելեց Մելոյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը նշեց, որ նման իրավիճակում մարդկանց հասցնում են ծայրահեղ քայլերի։ «Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի համար պայքարին և ստեղծված իրողությունների պայմաններում դիմում է ծայրահեղ քայլերի»։
Մելոյանը նաև նշեց, որ կալանքը՝ որպես ամենախիստ խափանման միջոց, ինչպես նաև գործի բուն էությունը, անհեթեթ են։ Թե որքան կտևի Արթուր Ավանեսյանի հացադուլը, առայժմ հայտնի չէ։









