Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մուստաֆաևը Երևան է ժամանել ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում. քաղաքագետ

29/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Եթե ՀՀ իշխանությունները հնարավորություն ունենային, ընդհանրապես գաղտնի կպահեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցը։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները նախապես չեն հայտարարել այս այցի մասին, և հայաստանյան հասարակությունն Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցի մասին առաջինը տեղեկացել է ադրբեջանական աղբյուրներից։

«Նախընտրական այս շրջանում ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ նման այցը հրապարակելը, և դա կապված է այցի հավանական նպատակների հետ։ Կարծում եմ՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանը նախընտրական փուլում է, և իշխանությունները բավականին խոցելի են, ադրբեջանական կողմը շտապում է փաստաթղթավորել իր հետագա պահանջները, արդեն կոնկրետ հավաստիացումներ ստանալ՝ ընդ որում գուցե նույնիսկ վերջնագրային տեսքով, հակառակ դեպքում սահմանին որևէ կրակոց կպայթեցնի խաղաղության փուչիկը և շատ լուրջ հարված կհասցնի ՀՀ իշխանություններին։

Դրա համար էլ օգտվելով այս խոցելի վիճակից՝ ադրբեջանցիները եկել են շտապեցնելու Հայաստանին, որպեսզի ստանան այն, ինչի մասին բազմիցս խոսել են։ Ընդ որում՝ չեմ կարծում, թե քննարկման հիմնական թեման կլինի սահմանագծման-սահմանազատման գործընթացն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, որովհետև կարծում եմ՝ Ադրբեջանում համարում են, որ այդ հարցն արդեն լուծել են՝ անգամ անկլավների հարցը»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ ադրբեջանական պատվիրակությունը Երևան ժամանել է ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում կամ քննարկելու պահեստային մյուս տարբերակները։

«Սա ուղղակի ենթադրություն է, որ եթե TRIPP-ը Մեղրիի հետվածով չիրականանա, միևնույն է՝ դրանից Ադրբեջանի նպատակները չեն փոխվելու, և գուցե քննարկեն Նախիջևանի հետ պահեստային տարբերակներ, օրինակ՝ Սիսիանով։ Կարծում եմ՝այս հարցերն են եկել քննարկելու և պահանջելու, որ ՀՀ իշխանություններն իրենց այս խոցելի իրավիճակում ավելի հիմնավոր և անշրջելի համաձայնություն տան։ Գուցե նույնիսկ փաստաթղթեր ստորագրվեն, որոնք, ենթադրում եմ, ՀՀ իշխանությունները չեն էլ հրապարակի։

Իհարկե, իշխանությունները կփորձեն սա ներկայացնել որպես ևս մեկ քայլ խաղաղության ճանապարհին, բայց ակնհայտորեն այստեղ շատ ավելի լուրջ հարցեր կան, որոնց մասին, մեծ հավանականությամբ, կիմանանք միայն հունիսի 7-ից հետո, եթե, իհարկե, ՀՀ իշխանությունները վերարտադրվեն»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ադրբեջանական կողմն այս պահին, ամենայն հավանականությամբ, մտավախություն չունի, որ ՀՀ գործող իշխանություններն առաջիկա ընտրություններում չեն վերարտադրվի։

«Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները նման մտավախություն ունեին սրանից մեկ-երկու ամիս առաջ, դրա համար էլ այն ժամանակ ավելի բացահայտ կերպով էին աջակցում ՀՀ իշխանություններին, ասում էին, որ Հայաստանին հնարավորությույն են տալիս, բայց հիմա, կարծում եմ, ադրբեջանական կողմի մտավախությունը մասնակիորեն փարատվել է, որովհետև Հայաստանում ընդդիմությանը չհաջողվեց միասնական ճակատով հանդես գալ, ինչն էլ Էապես մեծացնում է գործող իշխանությունների վերարտադրման հավանականությունը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ համացանցում Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության ինքնաթիռի լուսանկարների տարածումից հետո ՀՀ ԱԳՆ-ից հաստատել էին՝ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

Պետական գերատեսչությունից միաժամանակ նշել էին՝ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն։

Նշենք, որ այս պահի դրությամբ ԱԳՆ-ն այցի օրակարգը չի հրապարակել։ Հայտնի է միայն, որ ադրբեջանական պատվիրակությունն այս պահին Աղվերանում է։

Նախորդ գրառումը

Մուստաֆաևի այցը կապված է ընտրություններից հետո 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման հետ․ Արամ Գաբրելյանով

Հաջորդ գրառումը

Կանդազը հացադուլ է սկսել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Նորություններ

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026
Հաջորդ գրառումը

Կանդազը հացադուլ է սկսել

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական