Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա. հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ քննադատելով ջահերի երթի ժամանակ Թուրքիայի դրոշը այրելը:
«Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- նշել է նա:
Այսօր ևս, Ջահերով երթից առաջ մասնակիցներն այրել են Հայոց ցեղասպանություն իրականացրած երկրի՝ Թուրքիայի դրոշը։









