Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

Գեղամ Մկրտչյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ըստ ընդունված արարողակարգի եւ սահմանադրական սովորույթի, Հայաստանի Հանրապետության նոր ընտրվող նախագահը պաշտոնը ստանձնելիս երդվում է՝ ձեռքը դնելով Սուրբ գրքի եւ երկրի Սահմանադրության վրա: Պաշտոնական տեքստի համաձայն երդվում է, ի մասնավորի, գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Այն պետական պաշտոնյաները, սկսած վարչապետից մինչեւ պաշտոնեական սանդուղքի ամենաներքեւում գտնվողը, որոնք նման երդում չեն տալիս, միեւնույն է, իրավունք չունեն եւ չեն կարող գործել երկրի Սահմանադրությանն ու օրենքներին հակառակ: Նույնը եւ՝ հանրապետությունում ամեն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպություն ու հաստատություն, ամեն քաղաքացի: Առավել եւս չեն կարող հակասահմանադրական ու հակաօրինական դրույթ ներառել իրենց նախընտրական ծրագրերում:

ՀՀ ներկա վարչախմբի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ ըստ էության՝ վաղուց արդեն հենց Հայ Առաքելական եկեղեցու դեմ ծավալված, ազգային այդ ինստիտուցիոնալ հենասյուն-կառույցի պառակտմանն ու թուլացմանը ծառայող հետեւողական արշավը սկզբում գուցե կարելի էր վերագրել, ասենք, վարչապետի ժամանակավոր քինախնդրությանն ու քմահաճույքին: Բայց ժամանակը ցույց տվեց, որ դա  նրա եւ իր ղեկավարած կառավարության կողմից հատուկ որդեգրած քաղաքականություն է՝ ի հակառակ ու ի խախտումն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների… Այս մասին բավականաչափ ասվել, խոսվել է, երեւի կրկնելու հարկ չկա: Էլ չենք ասում խնդրի բարոյական եւ այլ կողմերի մասին:

Այսօր մարդիկ հիշեցնում են անցյալ տարի Թուրքիայում պոլսահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի խոսքերը (յութուբյան տեսանյութը կա). «Հայաստանի վարչապետը աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի…» եւ այլն: Իսկ ինչպե՞ս կարող է միայն Հայաստանի չորս թե հինգ տարով ընտրվող հերթական վարչապետ-պատասխանատուն իրեն վերապահել աշխարհի բոլոր հայերի մայր Եկեղեցու ներքին կյանքին կամայականորեն միջամտելու եւ ցկայնս ընտրված Ամենայն Հայոց, այսինքն դարձյալ բոլոր հայերի կաթողիկոս փոխելու առնվազն անհասկանալի «իրավունքը», արհամարհելով նաեւ գործող կարգն ու վիրավորելով համայն հավատավոր հայության զգացմունքները: Բազմաթիվ միջազգային, համազգային, տեղական կրոնական եւ այլ կառույցներ, գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից խստորեն քննադատել ու դատապարտել են այս արշավը: Միայն վերջերս, ինչպես հաղորդվում է, ընդդեմ այս արշավի, Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա գահակալի պաշտպանության ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի 48  քաղաքներում, նաեւ ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուզբեկստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում: Ապրիլի 11-12-ին Փարիզում, Հայաստանից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած 150 հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած՝ Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովը հայտարարությամբ է հանդես եկել, կարեւորել ազգային արժեքների եւ Հայ եկեղեցու դերը սփյուռքում հայկական ինքնության պահպանման հարցում: Ու այս ամենը՝ ձայն բարբառո հանապատի…

Եվ ահա հաջորդ, ասես հենց ինադու եւ մարտահրավեր քայլը: Իր երեւույթով պարզապես ապշեցնող: Իշխող քաղաքական ուժի, իմա՝ գործող պետական իշխանության նախընտրական ծրագրում, որը թվում է՝ պետք է սահմանադրականության եւ օրինականության տառին համապատասխանության օրինակ ծառայեր, ներառված են դրույթներ Եկեղեցու գործող կարգին միջամտելու (կանոնադրության ընդունում, բարեվարքության կառուցակարգեր), կաթողիկոսի, իրենց արտահայտությամբ՝ «Եկեղեցու փաստացի պետի…» «հեռացում» (սա՞ է «բարեվարքությունը»), Կաթողիկոսական տեղապահի, Կաթողիկոսի ընտրություն… Մարդ չի ուզում կարդացածին հավատալ:

Սա, այս «պարտադրվող օրակարգի ամրագրումը», ինչպես հանգիստ եւ սպառիչ ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ, «սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»: Խիստ որակումներով ու պահանջով հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը:

Դժվար է կարծել, թե ՔՊ նախընտրական ծրագրի թելադրողներն ու հեղինակները չգիտեն համապատասխան սահմանադրական դրույթները եւ նշված հիմնարար սկզբունքները: Ուրեմն որեւէ մեկը կարող է իրեն Սահմանադրությունից վե՞ր դասել:  

Թվում է՝ կա՛մ կառավարող ուժն այնուամենայնիվ պետք է իր նախընտրական ծրագրից հեռացնի այդ դրույթները, կա՛մ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մերժի նման ծրագիրն ու քաղաքական ուժին չգրանցի ընտրություններին մասնակցության համար: Այլապես մեղսակցության եւ մի օր օրինազանցության համար պատասխանատվության խնդիր կառաջանա: Իսկ այն ընտրողները,  որոնք գիտակցաբար կամ թեկուզ չիմացաբար կքվեարկեն նման ծրագրի օգտին, կխրախուսեն եւ դուռ կբանան հետագա նորանոր անօրինականությունների ու մենիշխանական կամայականությունների համար:

Եվ վերջինը՝ որպես ընտրող ՀՀ մի քաղաքացու կարծիք: Հայաստանում փաստացի իշխող քաղաքական ուժին ընտրություններում մերժելու բազմաթիվ պատճառներ կան: Բայց դրա համար, այլ մի քանիսի նման, այս մեկն էլ բավական է: 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Ջոել Վելդքամփ. «Ճշմարտությունը բարձրաձայնելը մեր առաքելությունն ու պարտքն է»

Հաջորդ գրառումը

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Նորություններ

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական