Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ես կարող եմ մեկ օրում ոչնչացնել Իրանը. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է մեկ օրում ամբողջությամբ ոչնչացնել Իրանը։

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ։

«Ես կարող եմ մեկ օրում ոչնչացնել Իրանը։ Ես կարող եմ մեկ ժամում շարքից հանել նրանց ամբողջ էներգետիկ համակարգը՝ ամեն ինչ, յուրաքանչյուր էլեկտրակայան։ Բայց դա շատ լուրջ հարց է», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Նա նաև ասել է,  որ Պարսից ծոցի արաբական միապետությունները պետք է միանան Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցում Իրանի շրջափակմանը։

«Պարսից ծոցի երկրները շատ ավելի մոտ են Իրանին, ուստի գուցե նրանք պետք է դա անեն։ Բայց, գիտեք, նրանք կարող են նաև դրանից դուրս մնալ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցրին, թե արդյոք նա օգնություն է ակնկալում իր շրջափակման դաշնակիցներից։