Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

Անահիտ Հովսեփյան
10/04/2026
- 10 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն

«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես  TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ թղթակիցը, անհնար էր չնկատել Հյուսիս- հարավի եռուն շինարարությունը, որի Քաջարան-Ագարակ հատվածում դեռ 2025-ի սեպտեմբերի վերջին Մեղրի մեր այցի ժամանակ նկատեցինք իրանական շինընկերությունների ներգրավվածությունը:

Թրամփի TRIPP-ը ոչ միայն երազանք եւ հույս, այլեւ՝ վախ եւ թանկ գին

TRIPP-ի, Հյուսիս-հարավի, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դասերի մասին ենք ստորեւ զրուցում միջազգայնագետ, հակամարտությունների կարգավորման, բանակցային գործընթացների փորձագետ Աննա Հեսս -Սարգսյանի հետ:

–ԱՄՆ – Իրան պատերազմը երկշաբաթյա հրադադարի փուլում է: Կարո՞ղ ենք ենթադրել, թե Իրանի տարածաշրջանային դիրքերն ամրապնդվում են, ինչն ազդեցություն է ունենալու նաեւ TRIPP-ի վրա:

– Հարցականները շատ են, անորոշությունների դաշտում ենք՝ այս հրադադար կոչվածը շարունակական կլինի՞, կողմերից ո՞ր մեկը հավանական սաբոտաժի կենթարկի, այս զինադադարը կդիմակայի՞, կյանք կունենա՞, թե՞ պատերազմական քաոսը կշարունակվի: Մանավանդ Լիբանանի մասով արդեն սաբոտաժ արեց Իսրայելը: Բայց մի բան հստակ է՝ գոնե կարճաժամկետ, TRIPP-ի վրա ազդեցությունը բացասական է՝ հազարումի ակնհայտ պատճառներով: Առաջին՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի համար TRIPP-ն իրենց առաջնահերթությունը չէ: Երկրորդ՝ Իրանն ավելի զգայուն եւ նյարդային է լինելու իր սահմանների մերձավորությամբ ԱՄՆ ներկայության վերաբերյալ: Երրորդ՝ ԱՄՆ-ի համար էլ այս պահին բացարձակ առաջնահերթ չէ, թե TRIPP-ն ինչ պիտի լինի: Բայց նաեւ՝ հետաքրքիր պարադոքսալ կարեւորություն է ստանում TRIPP-ը Միացյալ Նահանգների համար՝ Իրանը շրջանցելու կամ առեւտրային ճանապարհներն Իրանից կտրելու առումով, եւ որքան կառուցելն ավելի մեծ կարեւորություն է ստանում, նույնքան ավելի այն դժվարանում է: Միջնաժամկետ դժվար է հասկանալ ի՞նչ կլինի, բայց կարեւոր է նաեւ, թե ՌԴ-ն այս՝ վերահաստատվելու հնարավորությունն ինչպես է տեսնելու: Որովհետեւ հեղհեղուկ վիճակում իրադրությունը փոխվում է՝ տարածաշրջանային խաղացողների հետաքրքրությունները, հնարավորությունները նույնը չեն մնում:

 –Հենց սկզբից TRIPP-ի մասին կարծիք կար, թե ԱՄՆ-ի հովանավորած այդ ուղին իրականություն չի դառնալու, քանի որ Հյուսիս-հարավն արդեն վերաշխուժացել էր:

-Ես այդ կարծիքին չեմ: Բայց կարեւոր է հասկանալ հետեւյալը՝ եթե աշխարհաքաղաքական գործոնները դեռ լուսաբանման կարոտ են, չի կարող որեւէ միջանցք կառուցվել: Ինձ համար առավել կարեւոր հարց կա: Մեղրիում էի 2025-ի տարեվերջին, մեկ տարվա բացակայությունից հետո: Ի զարմանս տեսա, թե Հյուսիս- հարավի այդ մի մասը, ճանապարհային այդ ենթակառույցն ինչպես է ակտիվ կառուցվում: Արդեն 2025-ի հունիսին Իրանի դեմ պատերազմ էր եղել: Հարց առաջացավ՝ երկու թշնամի պետություն այստեղ ինչպե՞ս են փորձում զուգահեռ միջանցք կառուցել: Իրանն արդեն դա անում է, իսկ TRIPP-ը թղթի վրա է: Սա ինչպե՞ս է զուգահեռ ընթանալու: Ինձ թվում է՝ պատերազմը դրա պատասխանը տվել է: TRIPP-ը որպես տնտեսական ծրագիր վատը չէ: Գաղափարը հետաքրքրական է, բայց թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական լուրջ, խնդրահարույց հարցեր կան, հետեւաբար այն միայն տնտեսական չէ: TRIPP-ը հիմա սառեցվելու է, թղթի վրա է մնալու: Միջնաժամկետ շատ բան է փոխվելու: Հետաքրքրվեցի եւ հասկացա, որ այժմ էլ դեռ շարունակվում են Հյուսիս-հարավի՝ Իրանի կողմից կատարվող աշխատանքները, նույնիսկ պատերազմի ժամանակ չեն դադարել:

Մի քանի կարեւոր ուղերձ Հայաստանի հասարակության մտածող հատվածին կամ ՀՀ կառավարությանը. Հստակ է դառնում, թե որքան անվստահելի է Թրամփը, ԱՄՆ-ն՝ որպես գործընկեր, նույնքան, որքան ՌԴ-ն: Երբ քննադատում են ՌԴ-ին՝ ասելով, թե վստահելի չէ, որն իհարկե ճիշտ է, նույնը ԱՄՆ-ն է: Այս պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն, հատկապես Թրամփի նախագահությամբ, բացարձակ վստահելի չէ: Շատ հստակ երեւում է դա Ծոցի երկրների հանդեպ ԱՄՆ գործելակերպով, որ հրահրեց Իրանին հարձակվել այդ երկրների տարբեր բազաների վրա: Հույս ունեմ, որ մեր հասարակությունն ու քաղաքական գործիչները տեսնում են, որ որեւէ գերտերություն վստահելի գործընկեր չէ, եթե իր շահերից չի բխում: Նահանգների՝ որպես գերտերության այն մոտեցումը, թե իրենց շահերն ամենակարեւորն են, շատ հանգիստ իրենց գործընկերներին կարող են հանուն իրենց շահի զոհաբերել, տեսանք: TRIPP-ի շրջանակներում, բնականաբար հասկանալի է, որ Թրամփի անունով երդում ուտելն ամենամեծ հիմարությունը պետք է լինի: Կարեւոր դաս է նաեւ տեսնելը ցանկացած պայմանավորվածության, խաղաղության ցանկացած պայմանագրի փխրունությունը, երբ աշխարհաքաղաքական համատեքստը դրան չի նպաստում:

–Տիկին Հեսս- Սարգսյան, կարելի՞ է գնահատել, թե այս պատերազմը, Իսրայելի գործոնով պայմանավորած, բաժանում է Ադրբեջան-Թուրքիա շահերը: Այս պայմաններում Թուրքիան կբացի՞ ՀՀ-ի հետ սահմանը:

– Կվարանեի միանշանակ գնահատել, ինձ համար շատ հստակ չէ, թե այդ շահերը  բաժանվել են, դրանք շատ հոսուն են: Գործընթացները դեռ հեղհեղուկ են, մեր խոսելուն զուգընթաց փոխվում են: Ես սահմանի բացումը ուղիղ չեմ կապում դրա հետ: Վերջնականացված տեսքի մեջ չեն: Երկրորդ, երրորդական կապ՝ միգուցե, բայց առաջնային կապ չեմ տեսնում: Սահմանը բացելու ուրիշ գործոններ էլ կան: Հիմնականն ըստ իս կախված է ՀՀ- Ադրբեջան պայմանագրի վերջնական ստորագրման բախտից:

-Ո՞ր ուղին, երկիրն է Սյունիքի, հետեւաբար՝ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը:

-Ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանը պիտի լինի երաշխավորը: Այսօր մենք աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական այնպիսի մի համատեքստի մեջ ենք, որտեղ որեւէ մեկի վրա հույս դնել չի լինում: Միայն՝ սեփական ուժերին: Իրանի դիրքորոշումը, ընթացող պատերազմը, այս ասիմետրիկ վիճակներում ցույց տվեց, թե որքան կարեւոր է, որ ինքդ քո համակարգի վրա դնես հույսդ: Ըստ էության Իրանը մենակ է, դա հասկացել է Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ու հույսն իր համակարգի վրա է դրել: Այդ համակարգն անհամաչափ է եղել Իսրայելի, ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական ներուժի համեմատ, մեծ է ուժային անհամաչափությունը, բայց Իրանը ցույց տվեց, որ կարող է դիմակայել, քանի որ ունի իր առանցքը, հույսն իր վրա է դրել: ՀՀ-ը Իրան չէ, չունենք դարերով պետականություն կերտելու ռազմավարության, դիվանագիտության, ռազմական արվեստի, այդ բոլորի համադրումը, ցավոք, չունենք, բայց երեւույթն ինքնին լավ ուղերձ է՝  հույսդ քո վրա պիտի դնես, մնացածն էլ բալանսավորես: Դաշինք կազմելը պիտի լինի ոչ թե օդային արժեքների, այլ՝ կոնկրետ հարցերի, խնդիրների հիման վրա: Պատմաբան Թուկիդիդեսը «Մելոսյան երկխոսություն» աշխատությունում նկարագրել է այժմ մեր օրերում գործող ջունգլիների օրենքը, «երբ ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ  թույլերը ստիպված են լինում տառապել դրանից կամ զիջել, որքան կարող են»:

Հետեւաբար հույսդ քո վրա պիտի դնես, ոչ թե ուրիշների: Իրանի դեմ պատերազմի դասերը մեզ համար շատ կարեւոր են: Ոչ մի բանակցային գործընթաց երաշխիք չէ, որ քեզ վրա չեն հարձակվելու, եթե հակառակորդդ, թշնամիդ քաղաքական հաշվարկներ ունի եւ դրանք քաղաքական ճանապարհով չէ, այլ՝ ռազմականով է ուզում լուծել: Ոչ մի  դաշնակցային հարաբերություն հարատեւ չէ, վստահելի չէ: Հույսդ քո վրա պիտի լինի միանշանակ: Դաշնակիցներն էլ գալիս-գնում են, պիտի հասկանաս՝ ինչպես օգտագործես: Իրանը ցույց տվեց, որ ասիմետրիկ ռազմական կարողություններով դիմադրել հնարավոր է, եթե ճիշտ ես գործածում քո ռեսուրսը:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

Նախորդ գրառումը

Ուժերի համաշխարհային դասավորությունը եւ մենք

Հաջորդ գրառումը

Պատերազմի հաղթանակը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի հաղթանակը

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական