Շվեյկն ասել է. «Եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»։ Այս մեջբերումն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին։
«Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ են անելու նրանք, ովքեր հիմա նման հարցեր են տալիս», – հարց հնչեցրեցեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին։
Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանը երկարաժամկետ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, և գազի գները բարձրացնելու որևէ հիմք չկա։
Նրա համոզմամբ՝ երկու կողմերը չեն կարող հարաբերություններ կառուցել այն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը խախտելու է բոլոր պայմանավորվածությունները։









