18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ. հայտնում է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Մյուս փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Դավիթի վիճակն անփոփոխ է. «Շատ ուժեղ գլխացավեր ունի, և ոնց հասկացա՝ այդ անոթի հետ է պայմանավորված։ Թուլություն, շատ ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, այսինքն չի կարողանում նաև կանգնել»,- ասել է նա:
Փաստաբանը տեղեկացրեց, որ մինչև այս պահը տեսակցությունների սահմանափակումը առկա է. «Անգամ մորը չի թույլատրվում տեսակցել տղային։
Ոչ մի նորություն չունենք գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Դասընկերներն անձամբ դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել էին ընդունելություն։ Էս պահի դրությամբ դեռ որևէ տեղաշարժ, ինչ-որ մի դրական լուր չունենք»,–ասել է նա։









