Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը «ժամանակավոր հրադադարի» դիմաց

Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը՝ հրադադարի ժամանակավոր հաստատման դիմաց. Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում։

«Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը «ժամանակավոր հրադադարի» դիմաց»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը չի ընդունում սահմանված ժամկետներում որոշումներ կայացնելու նպատակով գործադրվող ճնշումները։ Նա նաև հավելել է, որ Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ մշտական հրադադարի հաստատմանը։