Երեքշաբթի, Ապրիլի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական կոնցեսիա է, ու վաճառքի համար Նիկոլը դիմեց Պուտինին։ Բայց նախընտրական խառը ընթացքում նա ընկավ Պուտինի ծանր հարվածների տակ, որն այս շրջանում իրան ընդհանրապես պետք չէր։

Խոսքուզրույցը գնաց ավելի լայն շրջանակում․ TRIPP-ն ընդհանրապես, ՀԱՊԿ, Արցախ, ընտրություններ, ժողովրդավարություն, անգամ՝ ինտերնետ։ Պուտինը ցանկություն հայտնեց, որ Հայաստանի պրոռուսական ուժերը հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին, թերեւս, առաջին հերթին ի նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին։ Կարծում եմ, Քոչարյանի դեպքում Նիկոլը հաստատ կկատարի Պուտինի ցանկությունը, մանավանդ, որ այն բխում է նաեւ իր շահերից։ Սամվել Կարապետյանի հարցով ավելի ուշ նա բացատրեց, որ Պուտինը լավ ծանոթ չէ հայկական օրենսդրությանը, ակնարկելով, որ նրա կուսակցության մասնակցության հարցը կարող է խնդրահարույց լինել։

Պուտինը ասեց, որ ինստիտուցիոնալապես անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում։ Նիկոլը համաձայնվեց, բայցեւ հայտարարեց, որ առայժմ իրեն հաջողվում այս երկուսի միջեւ լարախաղացությունը։

Նիկոլն իր հերթին անցավ հզոր հակահարձակման։ Նա նշեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում ինքը ճանաչել է նրանից հետո, երբ Ռուսաստանն է ճանաչել, կոպիտ ասած՝ պրոբլեմը գցեց Պուտինի գրպանը, թեեւ մինչ այդ այն փորձում էր բարդել Հայաստանի ընդդիմության վրա։ Իհարկե, չբացատրվեց, թե Ռուսաստանի, Անգլիայի, կամ Նոր Զելանդիայի կողմից ճանաչումը ինչ կապ ուներ իր դավաճանության հետ։

Նաեւ Նիկոլը բավական կոպիտ հայտարարեց, որ Հայաստանում ինտերնետը բոլորի համար ազատ է, ինչ իրականում էր ապտակ էր Պուտինին այն ֆոնին, երբ ռուսները ալեկոծված են ինտերնետի սահմանափակումներից։ Իհարկե, Նիկոլը խաբեց, նա չասաց, որ Հայաստանում ինտերնետ ոլորտում ելույթների, կամ քոմենթների համար մարդիկ պատժվում ու ձերբակալվում են։

Նույնպես, Նիկոլը խաբեց Պուտինին, ասելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Կրկին ի նկատի ունենալով քաղաքական ճնշումները Ռուսաստանում։

Ի դեպ, Պուտինն էլ թեթեւ ձեռք առավ Նիկոլին, ասելով, որ իրենք պատրաստ են պայքարել Հայաստանի ընտրությունների վրա ազդող հիբրիդային սպառնալիքների դեմ։ Մինչդեռ, հայտնի է, որ Նիկոլենք «հիբրիդային սպառնալիք» ասելով ու Եվրոպայից տղա կանչելով հենց Մոսկվային ի նկատի ունեին։

Սա միայն հանդիպման բաց մասն էր, իսկ փակ մասում թերեւս, ավելի լուրջ են եղել ճնշումները Նիկոլի վրա։ Ամեն դեպքում ռուս պաշտոնյա Օվերչուկը, ով ներկայացնում է Մոսկվան ԵԱՏՄ-ում, հայտարարեց, որ թույլ չեն տա երկաթուղին վաճառել, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի թշնամի դաշինքին, որ Հայաստանում ճնշումներ են ռուսական բիզնեսների վրա, ուրեմն իրենք էլ հայկական բիզնեսներին կճնշեն Ռուսաստանում։

Դրան հետեւեց Ռոստեխնադզորի հայտարարությունը, թե՝ Ռուսաստան ուղարկվող գյուղատնտեսական ապրանքները Հայաստանում չեն արտադրված, թե անհրաժեշտ որակական ցուցանիշները չեն պահպանվում, եւ այլն։

Նիկոլը շատ դյուրագրգիռ վերադարձավ։ Կրկին կատաղի հարձակվեց իրեն չսիրողների ու լրագրողների վրա։ Նիկոլի արածացրած մեդիան շարունակում է Արցախի, եկեղեցու եւ ընդդիմության հանդեպ թշնամանքի տարածումը։ Նիկոլը էլ մարդամեջ դուրս չի գալիս, գնում է իր սիրած անշառ գործին՝ դպրոց-մանկապարտեզների ծորակ-զուգարաններն է ստուգում։

Այս պահին կարելի ենթադրել, որ Նիկոլը ձեռք է քաշել «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից։ Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա։

Աղասի Ենոքյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը միացել է «Ուժեղ Հայաստան»–ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 7-ին Իրանում յուրաքանչյուր կամուրջ և յուրաքանչյուր էլեկտրակայան կոչնչացվի մինչև կեսգիշեր. Թրամփ

07/04/2026
Հրապարակախոսություն

Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում մի լավ թափ է տվել Անդրանիկ Քոչարյանին

06/04/2026
Նորություններ

Անդրանիկ Քոչարյանի տեսակը խարան է ցանկացած ժողովրդի ու պետության ճակատին. Վարդան Բալյան

06/04/2026
Նորություններ

Հայաստանը դուք չեք ու ձեր ՔՊ-ով հանդերձ` ժամանակը արդեն անցել է. Արամ Թորոսյան

06/04/2026
Հաջորդ գրառումը

Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը միացել է «Ուժեղ Հայաստան»–ին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանի հարցում Փաշինյանը նույնքան երկերեսանի է, որքան Ռուսաստանի դեպքում. Զատուլին

06/04/2026

«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026

Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը

05/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը: «Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

06/04/2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական