Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրականում, Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր. Հակոբ Բադալյան

26/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը ասում է, թե 2020 թվականին ՀԱՊԿ-ն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, տեսաք ինչ եղավ:

Հետո շարունակում է, թե հիմա որ դուրս են բերում Հայաստանը «կառափնարան» տանող ճանապարհից, իրենց ասում են՝ «էս ուու՞ր»:

Միամիտ սպառողն էլ նստած լսում է, ու ասում՝ դե հա էլի:

Իրականում, Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր: Եթե Հայաստանի վարչապետի պաշտոնին հասած մարդը դա չի իմացել, դա չի հասկացել, ուրեմն Հայաստանի հետ աղետը տեղի է ունեցել նրա վարչապետ դառնալու օրը:

Ինքս կարծում եմ, որ շատ լավ է իմացել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավոր չէ: Նիկոլ Փաշինյանը հիմա խաղում է պարզապես իր էլեկտորատի չիմացության վրա:

Այդ չիմացությունն է, որ օգնում է կուլ տալ քարոզչությունը, թե 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի վրա էր հարձակվել, իսկ ՀԱՊԿ-ը չմիջամտեց: Որովհետեւ իմացությունը կբերեր պարզ հարցի՝ եթե հարձակում էր Հայաստանի վրա, ինչու՞ չի կատարվել Սահմանադրության պահանջն ու չի հայտարարվել ռազմական դրություն:

Միաժամանակ, էլեկտորատի չիմացությունն է, որ չի առաջացնում հարց՝ ինչու՞ է Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի շեմին արտգործնախարարների մակարդակով լիարժեք հավանության արժանացնում Հայաստանին ՀԱՊԿ օժանդակության փաթեթը, իսկ մյուս օրը՝ երբ Փաշինյանը օդանավակայանում դիմավորում է Պուտինին եւ նրա ծառայական մեքենայով մեկնում գագաթննաժողովի վայր, հանկարծ հրաժարվում այդ փաթեթից: Այդ ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը մեքենայում, որ հասնելով գագաթնաժողովի վայր, Նիկոլ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, որ Երեւանին չի բավարարում փաթեթը:

Թե՞ որեւէ մեկը ունի այնքան միամտություն, որ կարծում է, թե մինչ այդ ԱԳ նախարարների մակարդակով լիարժեք համաձայնեցված նույն փաթեթին Միրզոյանը հավանություն էր տվել առանց Նիկոլ Փաշինյանի գիտության:

Ընդհանրապես, երկրների ղեկավարների սեղանին այդպիսի փաստաթղթերը հայտնվում են արդեն լիարժեք, ամեն տառ ու կետ համաձայնեցված, որովհետեւ ղեկավարների սեղանին որպես այդպիսին չեն լինում փաստաթղթերի քննարկումներ, այլ լինում են պարզապես քաղաքական ելույթներ առկա օրակարգի վերաբերյալ:

Էլեկտորատին իհարկե չեն հասցնում այդ ամենը, որովհետեւ դա կարող է առաջացնել հարցեր, իսկ հարցերը առաջացնում են պրոպագանդիստական մանիպուլյացիաների ավելորդ արգելակներ: Մինչդեռ ՀԱՊԿ թեման առայժմ շատ սահուն բերում է քարոզչական որոշակի դիվիդենտներ, ինչու՞ ավելորդ խոչընդոտել մի բանի,, ինչը էլեկտորատը կուլ է տալիս նույնիսկ առանց ջրի:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան

Հաջորդ գրառումը

Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. կան վիրավոր պահեստազորայիններ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք գործ ունենք զուգահեռ ընթացող տեղեկատվական հարձակումների հետ. Ռոբերտ Ամստերդամ

29/05/2026
Նորություններ

Գնումների առումով ամենամեծ աշխատանքը կատարել էր հրետանին. ռազմական փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մասին

29/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. կան վիրավոր պահեստազորայիններ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական