Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ ո՞վ է բռնելու վախկոտի վախը

Հակոբ Ավետիքյան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վախը մարդկային ու կենդանական աշխարհի բնական, բնազդային երեւույթներից է, անմիջականորեն կապված՝ ինքնապաշտպանության բնազդի հետ, ինքնապահպանության ու գոյատեւման կենսական ցանկության հետ:

Մարդիկ, ինչպես նաեւ կենդանիները, վախենում են տարերային աղետներից, վթարներից, թշնամական հարձակումներից, եւ փորձում են, հաճախ ամեն գնով, դիմակայել դրանք, դիմանալ, պաշտպանվել, հնարավորության դեպքում՝ կանխարգելել: Սակայն, ի տարբերություն կենդանիների, մարդիկ վախենում են նաեւ կորցնելու վտանգից՝ հարազատ, ունեցվածք, աշխատանք, պաշտոն, առողջություն, արժեքավոր իր, փող եւայլն: Որոշ մարդիկ վախենում են նաեւ Անծանոթից, ինչի մասին այնքան տպավորիչ կինոնկարներ է ստեղծել suspense-ի (վախից կախյալության) մեծագույն վարպետը՝ Ալֆրեդ Հիչքոքը:

Վախի եւ վախենալու այլ դրսեւորումներ ու պատճառներ են ունենում մանավանդ անչափահաս երեխաները. մութը, մենակ մնալը, հայրիկի գիշերային խռմփոցը, սրսկիչը, երբեմն՝ սխալ դաստիարակության հետեւանք՝ շունիկից կամ փիսիկից զգուշանալը, խաղալիքից եւ կամ քաղցրաբլիթից զրկվելը: Նման երեխաները չդարմանվելու դեպքում (ժողովրդային լեզվով ասած՝ վախը չբռնվելու պարագայում), վախը տարիքի հետ մեծանում եւ ծանր դրսեւորումներ է ստանում:

Վախը շրջապատի համար կործանիչ ազդեցություն ու հետեւանքներ է ունենում հատկապես, երբ տվյալ անձն ունի իշխանություն, առավել եւս՝ երբ երկիր ու ժողովուրդ է ղեկավարում: Հենց վախի ազդեցության տակ՝ նա փորձում է դիմադրել իրեն կրծող այդ հիվանդությանը, պայքարել նրա դեմ, հակադրվել դրան, ինքզինքին ու շրջապատին համոզել, որ ինքը չունի վախ, ինքը ոչ թե վախկոտ, այլ՝ վախեցնող է, ուրիշնե՛րն են վախում իրենից:

Եվ ահա՛, երեւան է գալիս բռնակալը՝ տարբեր իր արարքներով, ուրիշներից տարբերվող՝ արտաքին իր պաճուճանքով, նիստուկացով, որոշումներով, գործողություններով, հալածանքներով: Կասկածանքը նրան ստիպում է պաշտպանվել մեծաթիվ զորքով, լրտեսներով, կատարածուներով, գործակալներով, անմեղ մարդկանց դեմ հալածանքներով, բանտարգելությամբ, սպառնալիքներով:

Ես չգիտեմ ինչպիսի՞ մանկություն ու պատանեկություն է ունեցել մեր երկրի վարչապետը, բայց դատելով այդ պաշտոնում նրա պահվածքից ու գործողություններից՝ դյուրին չի եղել նրա կյանքը, ամենեւին: Իսկ խմբագրի պարտականությունները կատարելիս՝ անընդհատ հետապնդվել է նյութական անբավարարությունից, որը նրան ստիպել է դիմել մամուլի համար ոչ նորմատիվային մեթոդների, խորացնելով ընչաքաղցությունը նրա մեջ, միաժամանակ ատելությունը ունեւորների նկատմամբ: Սակայն ամենավախազդեցիկը եղել է 44-օրյա պատերազմը, որը նա վարել է առանց ոչինչ իմանալու եւ հասկանալու այդ եւ հարակից գործերից: Կրել է, կրե՛լ ենք պարտություն, տվել ենք հազարավոր զոհեր, կորցրել-հանձնել ենք, ավելի ուշ, Արցախ հայրենիքն ու երկիրը:

Արի ու մի՛ խենթանա, մի՛ գժվի, մի՛ վախենա: Եվ այդ վախը շարունակվում է առայսօր: Փաշազադեն ասում է ճնշիր, փակի՛ր Եկեղեցին, եւ ինքը վախվորած՝ ճնշում, փակում, արգելափակում է եկեղեցականներին: Էրդողանն ասում է՝ մոռացի՛ր Ցեղասպանությունը. Արեւմտահայաստանն ու Կիլիկիան, եւ ինքը սարսափած՝ մոռանում եւ փորձում է մոռացնել տալ: Ալիեւն ասում է՝ ջնջի՛ր Անկախությանդ հռչակագիրը եւ ճանապարհ տո՛ւր զինվորներիս, եւ ինքը այլայլված՝ կատարում է հրահանգները ավելիով՝ նոր սահմանադրություն է գրել տալիս, նորանոր տարածքներ զիջում: Վախեցած է մեր վարչապետը: Պետք է հասկանալ նրան:

Այլապես ինչո՞վ բացատրենք նրա գործած վերջին գաֆը՝ պաշտոնազրկումը Մեծ եղեռնի հուշարձանի տնօրեն Էդիտա Գզոյանի, որն ընդամենը գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահին, Արցախի մասին աշխատություն:

Ի՞նչպես ազատել նրան վախից, վախի սինդրոմից: Մեղք է նա, մեղք ենք մենք, մեր հայրենի՛քը:
Մեր պապերն ու տատիկները սովորություն ունեին վախից տառապողներին տանել եկեղեցի, անմեղ գառ մորթել ու մատաղ անել եւ քահանային խնդրել չարխափան աղոթքով կտրել ենթակայի վախը:

Մեր վախկոտը կգնա՞ եկեղեցի՝ մատաղօրհնության:

Չգիտեմ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտություն.ավարտի հակասական սցենարները

Հաջորդ գրառումը

Քարոզչական հնարք, ֆեյք, խրտվիլակ, որ փորձ է արվում մատուցել հանրությանը. Հակոբ Բադալյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
Հաջորդ գրառումը

Քարոզչական հնարք, ֆեյք, խրտվիլակ, որ փորձ է արվում մատուցել հանրությանը. Հակոբ Բադալյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական