Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150 000 դրամ, պետք է գոնե 600 000 դրամ մի կողմ դրած գումար ունենաք. ԿԲ ներկայացուցիչ

16/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր մեկնարկել է «Փողի միջազգային շաբաթ» միջազգային իրազեկման արշավը, որը հիմանդրվել է 2012 թվականին և այժմ վարվում է Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության կողմից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի  ժամանակ նշեց ԿԲ ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքս Մանուչարյանը։

«Այս պահին շուրջ 100 երկրներ  միացած են արշավին, և իրենց երկրներում իրականացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ առցանց և դեմ առ դեմ, և հնարավորություն են ստեղծում, որպեսզի և՛ մարդիկ խոսեն իրենց անձնական ֆինանսների հարցերից, խնդիրներից, ունեցած փորձից, և՛ լսեն փորձառուներին, ֆինանսիստներին և կարողանան ավելի լավ կառավարել իրենց միջոցները»,- նշեց բանախոսը։

Ըստ Արաքս Մանուչարյանի՝ այս տարի ԿԲ խորհրդի անդամները և անձնական ֆինանսների գծով փորձագետները կայցելեն որոշ երիտասարդական կենտրոններ ՀՀ 5 քաղաքներում՝ Արմավիր, Էջմիածին, Հրազդան, Գավառ, Արթիկ, Գյումրի։

«Ինչպես նաև ունենք երկու մրցույթներ. առաջին մրցույթը այս տարվա փողի միջազգային շաբաթվա խորագրին է վերաբերում։ Ամեն տարի մի խորագիր են ընտրում մեր գործընկերները, և այս տարի իրականում միասին ենք ընտրել, որովհետև Հայաստանը համանախագահող երկիր է այս նախաձեռնության, և ընտրել ենք Smart Money Talks, հայերեն հնչում է «Խելացի զրույցներ փողի մասին»։ Հենց դա է այս տարվա մրցույթի հիմքում։

Եթե մարդիկ ունեն որևէ պատմություն, որն ուզում են կիսել ուրիշների հետ՝ դա կլինի զեղծարարության պատմություն, խարդախության պատմություն կամ դրական ֆոնի վրա, օրինակ, խնայել են գումար և իրականացրել իրենց ցանկություններից կամ երազանքներից որևէ մեկը, կամ պարտք են վերցրել և դա լավն է եղել կամ վատն է եղել, իրավունքներն են իրենց կարողացել պաշտպանել և այլն։

Առաջարկում ենք ձեր միջոցներով, ձեր հեռախոսովկարճ հոլովակ նկարահանել և հրապարակել մեր abcfinance.am էջում։ Այնտեղ կգտնեք մրցույթի մանրամասները, և հաղթողները կստանան դրամական պարգևներ։

Ինչպես նաև մեր էջում ունենք մաթեմատիկայի մրցույթ։ Եթե կարողանում եք հաշվարկներ կատարել ֆինանսների գծով՝ հատկապես բարդ տոկոս հաշվել, ձեզ համար այնտեղ մի խնդիր ունենք, կարող եք լուծել և ստանալ մաթեմատիկայի խնդրագիրք»,–տեղեկացրեց բանախոսը։

Արաքս Մանուչարյանի խոսքով՝ անձնական ֆինանսների կառավարումն ունի ութ հիմնական թեմա։

«Առաջինը մենք օգնում ենք սպառողներին, որ կարողանան հասկանալ՝ ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանալ մակրոտնտեսական հասկացությունները և կիրառել իրենց անձնական ֆինանսները կառավարելիս, այնուհետև բյուջեի պլանավորում՝ ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները և ծախսերը, եթե չի բավարարում ձեր եկամուտը ինչպես ավելացնել։ Եթե չեք տեղավորվում ձեր ծախսերը կատարելիս, ինչպես դա տեղավորել ձեր ֆինանսների մեջ։ Հետո՝ խնայողություններ, որովհետև աշխարհի փորձն արդեն ցույց է տվել, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք «անվտանգության բարձիկ» կոչեցյալը, որը ձեր ամսական եկամուտների գոնե քառապատիկն է։ Օրինակ, եթե ամսական կտրվածքով ծախսում եք միջինում 150 000 դրամ, գոնե 600 000 դրամ պետք է ունենաք մի կողմ դրած գումար, որը ձեզ կօգնի չնախատեսված իրավիճակներում՝ և՛ առողջական, և՛ աշխատանքային կորուստ և այլն։ Սա ձեր անձնական ֆինանսների կառավարման ամենաառաջին քայլերը պետք է լինեն։

Խոսում ենք նաև խնայողություններով երազանքներն իրականացնելու մասին, խնայողությունները տեղաբաշխելու մասին, օրինակ՝ ինչպես կարող եք տեղաբաշխել ձեր խնայողությունները ավանդներում, պարտատոմսերում, խոսում ենք նաև կրիպտոակտիվների մասին, դրանց ռիսկերի հնարավորությունների մասին»,– ասաց Արաքս Մանուչարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին

Հաջորդ գրառումը

5 տարեկան երեխայից մինչև 80-ն անց մարդիկ պետք է իմանան՝ անձնական և բանկային տվյալները ոչ ոքի չպետք է տալ. ԿԲ ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
Հաջորդ գրառումը

5 տարեկան երեխայից մինչև 80-ն անց մարդիկ պետք է իմանան՝ անձնական և բանկային տվյալները ոչ ոքի չպետք է տալ. ԿԲ ներկայացուցիչ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական