Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը վրաց բարեկամների համար ոչ միայն հարվածային գործիք է նվագում, այլ նաեւ զբաղվում Եվրոպայում նրանց «լոբբինգով». Հակոբ Բադալյան

13/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում որոշ քննարկումներ եղան Նիկոլ Փաշինյանի եվրախորհրդարանական ելույթի առնչությամբ, որում նա Եվրոպային հորդորում էր վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունը, ասելով, որ դա շատ կարեւոր է Հայաստանի եվրաինտեգրացիայի համար՝ որպես ճանապարհ:

Այստեղ կա երկու հանգամանք: Նախ, ինքնին այդ հանգամանքը պարզապես «անհեթեթություն» է, երբ Հայաստան – Եվրոպա հարաբերությունը Հայաստանի ղեկավարը հրապարակավ «կախում» է Եվրոպա – Վրաստան հարաբերությունից: Հարցը միայն Եվրոպա – Վրաստանը չէ, այլ ընդհանրապես՝ որեւէ երրորդ հարաբերությունից:

Եվրոպական օրակարգը «բեռնափոխադրում» չէ, որի համար կարեւոր է ֆիզիկական ճանապարհը: Եվրոպական օրակարգը քաղաքականություն է, ստանդարտներ: Իհարկե ասել, որ Վրաստան – Եվրոպա հարաբերոթյունը բացարձակապես նշանակություն չունի ընդհանուր միջավայրի իմաստով, այդպես չէ անշուշտ, բայց եվրոպական օրակարգի ուղղությամբ աշխատանքի հարցը բացառապես Հայաստանի դաշտում է:

Հարց կառաջանա, թե ինչու՞ է խոսում այդ մասին Փաշինյանը: Երկու հնարավոր մոտիվով: Վրաստանը կարեւոր օղակ է դարձել Հայաստանում իր իշխանական դիրքերի պահպանման համար ադրբեջանական աջակցության «տրանզիտի» հարցում: Օրինակ, Վրաստանը համաձայնել է ընդամենը սիմվոլիկ գումար վերցնել ադրբեջանական նավթամթերքի տրանզիտի համար: Մեծ հավանականությամբ կարող են լինել այլ «տարանցումներ»: Բնականաբար, Թբիլիսիի համար կառաջանա հարց՝ իսկ ո՞րն է իր օգուտը: Ըստ ամենայնի, Վրաստանի այդ աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը ստանձնում է Եվրոպայում Վրաստանի «լոբբիստի» կարգավիճակ: Այսինքն, ոչ միայն «ուդառնիկ» է նվագում «վրաց բարեկամների» համար, այլ նաեւ զբաղվում Եվրոպայում նրանց «լոբբինգով :

Մյուսը մոտիվը զուգահեռ է: Վրաց-եվրոպական հարաբերությունը Նիկոլ Փաշինյանի համար բավականին հարմար «ալիբի» է Եվրոպայի հետ հարաբերություններում: Այդ նկատառումով էլ նա Եվրախորհրդարանի ամբիոնից ազդարարում է, որ Եվրոպա – Վրաստան հարաբերությունը խնդիր է: Հետեւաբար, երբ Եվրոպան որեւէ հարցում կդժգոհի կամ «կկասկածի» Փաշինյանին՝ իսկ նա շատ լավ գիտե, որ այդ հարցերը կան, լինելու են, ու կասկածներ էլ կան եւ լինելու են, ապա այդ դեպքում Փաշինյանը միշտ մատնացույց կանի Եվրոպա – Վրաստան հարաբերությունը:

Իսկ այդ հարաբերությունը թերեւս տեւական ժամանակ կլինի լարված, որովհետեւ այդպիսին է քաղաքական միջավայրը եւ զարգացումների տրամաբանությունը:

Հակոբ Բադալյան, քաղաքական վելուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաբուսիկ խաղաղությանը սպասելիս

Հաջորդ գրառումը

Տիրադավ եպիսկոպոսները Կաթողիկոսի դեմ արշավի քավոր Կճոյանի հետ լուրջ զրույց են ունեցել․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Մենք գործ ունենք զուգահեռ ընթացող տեղեկատվական հարձակումների հետ. Ռոբերտ Ամստերդամ

29/05/2026
Նորություններ

Գնումների առումով ամենամեծ աշխատանքը կատարել էր հրետանին. ռազմական փորձագետը՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մասին

29/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia

Տիրադավ եպիսկոպոսները Կաթողիկոսի դեմ արշավի քավոր Կճոյանի հետ լուրջ զրույց են ունեցել․ «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական