Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզն ուղիղ և հասցեական դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական օպերացիան՝ Իրանի դեմ։
Սանչեզն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի միլիոնավոր անմեղ ու խաղաղ մարդկանց կյանքերը վտանգել, քանի որ հրթիռները հարվածում են ոչ միայն զինված խմբավորումներին, այլ նաև բնակալի շենքերին, դպրոցներին, օդանավակայաններին։
Բացի այդ, Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին իր ռազմաբազան օգտագործել Իրանի դեմ հարձակման համար։
Ի պատասխան՝ Թրամփը դադարեցրել է Իսպանիայի հետ առևտրաշրջանառությունը։









