Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ

20/02/2026
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, Մայր Աթոռի ներկայացուցիչ-փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան տեսանյութում անդրադարձել է ԲԴԽ -ի հայտարարությանը.

«ԲԴԽ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բարձրագույն դատական Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը: Խորհուրդն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԲԴԽ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

ԲԴԽ հայտարարության մեջ նշվել է՝ «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։»:

Շատ հետաքրքիր մոտեցում է: Այսինքն, երբ փաստաբանը փաստ չի նշում, այլ իր գնահատողական կարծիքն է ներկայացնում, ինչով ցույց է տալիս այդ գնահատականի և փաստի տարբերությունը, ԲԴԽ֊ն սա համարում է ապահովագրության համար անվտանգության բարձի՞կ:

Այս ձևակերպմամբ ԲԴԽ֊ն մատնում է իր իրական մտադրությունը: Կարծես ասում է, ցանկանում էինք մի բան գտնել, որ իրավական այլ ընթացակարգեր կիրառեինք, բայց մեզ բռնվելու տեղ չեք տվել:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.

Ինչ վերաբերում է իմ կողմից հրապարակված հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ՝

1. Տեքստում առկա չէ վիրավորանք կամ զրպարտանք․

2. Այն ամբողջությամբ պնդում եմ․

3. Տեքստում առկա է քննադատություն․

Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում:

Այս նախադասությանը նախորդող մտքերում պարզաբանված է ասվածի իմաստը՝

Մեջբերում՝ «Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնու՞մ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու:»:

Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն:

Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար:

Սա լրիվ նմանվում է այն հին ժամանակներին, երբ երկրի թագավորը ստիպում էր քրիստոնյաներին երկրպագել կուռքերին: Արդյոք հոգևորականը պետք է երկրպագի ձեր կուռքերին: Չի կարող այդպիսի բան լինել:

Այս ողջ ասելիքի իմաստը հենց կայանում էր նրանում, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք: Դա իրենց տարածքը չի:

Եվ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, որն այս գործընթացի հետ ուղիղ կապ ունի, թող իմանա, որ ակնհայտ անօրինականությունների դեմ ուղղված փաստաբանների ազատ խոսքը չեն կարողանալու սահմանափակել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Հաջորդ գրառումը

Արդեօք Վարչապետ Փաշինեանը Սկսած Է Զառանցե՞լ… Անկեղծօրէն՝ Ժամանակն Է Բանալու Փակագիծերը

Համանման Հոդվածներ

Իրավունք

Դատախազությունը մինչ օրս չի պատասխանել պարզ հարցի՝ թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ

25/02/2026
Իրավունք

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պատիժը կշարունակի անց կացնել տնային կալանքի տակ

19/02/2026
Իրավունք

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը

16/02/2026
Իրավունք

Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի դուռը ներսից փակել են, գործողություններ են իրականացնում նաև փոխտնօրենի սենյակում

13/02/2026
Հաջորդ գրառումը

Արդեօք Վարչապետ Փաշինեանը Սկսած Է Զառանցե՞լ... Անկեղծօրէն՝ Ժամանակն Է Բանալու Փակագիծերը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական