Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլեկտրաարտադրություն. ոլորտը բացահայտումների փնտրտուքի մեջ

Գեղամ Քյուրումյան
20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ տնտեսական միջավայրում կատարվողը հանրային որոշակի շրջանակների մոտ երկակի տրամադրություն է առաջացնում: Բացառություն են թերեւս իշխանության ներկայացուցիչները, որոնց խոսույթը հիմնականում դրական գնահատական ու ձեւակերպումներ ունի, բացառապես քաղաքական բնորոշումներով: Ավաղ. ավաղ, քանզի հայաստանաբնակի առօրյան քիչ թե շատ անգամ հույսի նշաններ ցույց չի տալիս, որ առաջիկա 1-2 տարիներին իր առօրյայում ինչ-որ բան դրական փոփոխության կենթարկվի, նորովի կհագենա, սպասումները թող որ մասամբ, այսուհանդերձ շոշափելի կդառնան:

Փորձեմ շարքային քաղաքացու մոտեցումներով շարունակել մտահոգություններս:

Իշխանության ներկայացուցիչների նախընտրելի ոլորտներից մեկը էլեկտրաէներգետիկան է, ուր մշտապես է հիշեցվում բարձր ինքնաբավությունն ու միլիարդավոր կվտժամեր արտահանելու կարողունակությունը, որը չի իրականացվում քաղաքական հանգամանքների բերումով: Թե տարածաշրջանի որ երկրները մեր էլեկտրաէներգիայի պահանջարկն ունեն, տարօրինակորեն չի ասվում: Եթե ակնարկը Վրաստանին է վերաբերում, ապա նշեմ, որ ըստ մեր որոշ գործընկերների հաղորդումների, այս երկիրը ՀՀ բարձրավոլտ ցանցերի օգնությամբ էլեկտրաէներգիա արտահանում է… Իրան, տարօրինակորեն ոչ սահմանակից Թուրքիա, որի հետ ընդգծված բարեկամական հարաբերություններ ունի:

Հիմա գանք ՀՀ էլոլորտի ցուցանիշներին: Փորձերը, որեւէ հաղորդագրություն գտնել, ասենք, վերջին տարիներին հիմնական ոլորտներում արտադրված էլեկտրաէներգիայի ցուցանիշների վերաբերյալ, չհաջողվեց, եթե նկատի չունենանք այն թվերն ու ցուցանիշները, որոնք մամուլի առանձին ներկայացուցիչներ հրապարակում են առանց պաշտոնական մարմինները նշելու: Ասենք, խոսվում է 1000 մգվտ արեւային կայաններում արտադրված մոտ 1 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիայի արտադրության մասին, երկրի վարչապետը այն ներկայացնում է որպես գործող Մեծամորի ատոմակայանի գրեթե եռակի հզորություն, չփորձելով նկատել, որ ատոմակայանի գործող ռեակտորը վերջին տարիներից յուրաքանչյուրում արտադրել է 2,2-2,5 մլրդ կվտժամ հոսանք: Թե ինչքան է ծախսել սեփական կարիքների նպատակով, որը կարող է զգալի թիվ լինել, ոչ մի խոսք:

Այսուհանդերձ, հաղորդվեց 2025 թվականին 9,7 մլրդ կվտժամ ՀՀ-ում էլեկտրաարտադրության մասին, առանց պաշտոնական մարմնի հիշատակման: Ո՞րն է այստեղ յուրօրինակը այն, որ նախորդ տարիների միջին 7 մլրդ տարեկան արտադրությունը ավելացել է նվազագույնը 2-2,5 մլրդ կվտ ժամով, որը զգալի ցուցանիշ է, սակայն տարօրինակորեն չնկատվող: Այնքանով որքանով էլհոսանքը չի պահուստավորվում, հարց է առաջանում, թե ո՞ր ոլորտներում է այն օգտագործվել, ի՞նչ արդյունավետությամբ, արդյոք դրանից օգտվե՞լ են սոցիալապես կարիքավորները, փոքր ու միջին գործարար հատվածը, այլ առաջնահերթ խմբերը, որոնց պակաս չկա ՀՀ-ում: Եվ՝ հարցերի հարցը՝ նախատեսվո՞ւմ է արդյոք էլհոսանքի սակագնի վերանայում, թող որ մի քանի դրամի նվազումով, որը հայաստանաբնակն առայժմ երազում է տեսնում: Հարցերն էլեկտրաէներգետիկ ոլորտում սպասվածից շատ են, ասենք, ինչո՞ւ են օրվա տարբեր ժամերին անակնկալ էլեկտրաանջատումներ գրանցվում, որը ոմանքը հովհարայինների հետ են նույնացնում, դրանք դիտարկելով ժամացույցների օգնությամբ, արձանագրվում են էլեկտրագծերին միացած սարքավորումների խափանման դեպքեր, առանց պատասխանատուների բացահայտման եւ այսպես շարունակ:

Արդեն իսկ պարզ է, որ այսօրինակ խնդիրների լուծումները թողած նոր ատոմակայանի կառուցման մասին խոսակցությունները հանրության մի զգալի հատվածին չեն հանգստացնում: Միայն այն, որ Մեծամորի աէկ-ը երբեմնի 40 տոկոս էլարտադրության դիմաց հիմա 20 տոկոսն է թողարկում, մտորելու տեղիք է տալիս, Այս թիվը էլ ավելի է նվազելու մինչ 2036 թվականը, որը ատոմակայանը փակելու հնարավոր տարեթիվ է դիտարկվում, էլեկտրաարտադրության այլ ոլորտների արտադրության աճի շնորհիվ ՀՀ-ում էլհոսանքի համախառն արտադրությունը կարող է կազմել 20-22 մլրդ կվտժամ, որում Մեծամորի բաժինը կստացվի… 10 տոկոս: Հաջորդ տասնամյակում, որի մասին նույնպես խոսվում է, այս թիվն էլ ավելի կպակասի եւ հարցը, թե ինչ է կատարվում ՀՀ-ում էլարտադրության հետ, կմնա օդում կախված: Անշուշտ ելքեր կգտնվեն, իրենց հետ բերելով իրենց խնդիրները:

ՀՀ տնտեսությունն առայժմ գոյատեւում է հիմնականում ներկրումների արդյունքում, որն անհամատեղելի է տնտեսավարման հանրահայտ սկզբունքների հետ: Թե ինչ շղթայի մեջ է էլեկտրաարտադրություն-համախառն ներքին արդյունքի համամասնությունը, հարկ է որ պարզի մասնագիտական միտքը՝ եթե իհարկե լսող ունենա:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

17.02.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինյանը Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակավ համեմատել է իսլամիստական​​ահաբեկչության հետ. Տեր սերոբի ելույթը՝ USCIRF-ում

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ամենացնցող ստով՝ վարչապետ Փաշինյանը Եկեղեցու ցանկացած հոգեւոր քարոզ հրապարակավ համեմատել է իսլամիստական​​ահաբեկչության հետ. Տեր սերոբի ելույթը՝ USCIRF-ում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական