Ուրբաթ, Մայիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի թեմի առաջնորդի նամակը` ԱՄՆ փոխնախագահին

06/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։

Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Բացի դրանից, մենք ունենք բազմաթիվ անհետ կորածներ վերջին Արցախյան պատերազմից։

Այս վճռորոշ պահին դիմում եմ Ձեզ մեծ հույսերով՝ խնդրելով Ձեր անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը երկու՝ խորապես մարդասիրական և հոգևոր նշանակության հարցերում։

I. Հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը, ինչպես նաև՝ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը

2023 թ․ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո կալանքի մեջ մնացող հայ գերիների ճակատագիրը մեծ ցավ է պատճառում մեր համայնքներին և խոր վերք հասցնում անհետ կորածների ընտանիքներին։ Թեպետ վերջին շաբաթներին արձանագրվել են որոշ ազատ արձակումներ, վստահելի աղբյուրները վկայում են, որ բազմաթիվ հայ տղամարդիկ և կանայք շարունակում են պահվել առանց թափանցիկ իրավական գործընթացների և, որոշ դեպքերում, առանց կանոնավոր կապի թե՛ անկախ դիտորդների, թե՛ իրենց ընտանիքների հետ, որոնք որևէ լուրի սպասման մեջ են։

Այս ընտանիքների ապրած անորոշությունն ու տառապանքը պահանջում են անհապաղ միջազգային ուշադրություն և մարդասիրական միջամտություն։ Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը՝ երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ։ Որովհետև ինչպես Տերն է խոստանում Իր ժողովրդին՝ «Ես կ՚երևամ ձեզ, և կվերացնեմ ձեր գերությունը» (Երեմ. 29։14)։

II. Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության

Արցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները և հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև և օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մասն են քրիստոնեական աշխարհի նյութական և հոգևոր ժառանգության։ Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։

Այս վայրերը միայն ազգային խորհրդանիշներ չեն. դրանք կենդանի վկայություններ են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության և բազմաթիվ ժողովուրդների համատեղ պատմության մասին։ Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին։

Ես վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր բարոյական հեղինակությունը՝ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ, ներկայացնում են բացառիկ հնարավորություն՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։ Հնարավորության դեպքում խորապես կգնահատեմ Ձեզ կամ Ձեր պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկին հանդիպելու առիթը՝ անձամբ ներկայացնելու նշված ընտանիքների, հոգևորականների և տեղական համայնքների վկայությունները, և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։

Աղոթում եմ, որ մարդու իրավունքներին, արդարության և գթասրտության սկզբունքներին Ձեր հավատարմությունը նպաստի վշտահար ընտանիքների ցավի թեթևացմանը և այն սրբազան ժառանգության պահպանմանը, որը պատկանում է ողջ քրիստոնեական համայնքին և ամբողջ մարդկությանը։

Բարձրագույն հարգանքով և օրհնությամբ՝

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդի նամակը ԱՄՆ փոխնախագահին
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց

Հաջորդ գրառումը

«Փչացած հեռախոս» աշխատողներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տավուշում «սահմանազատման / սահմանագծման» ամբողջական պատկերը. Դավիթ Գալստյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առա՛ջ, դեպի հայկական Մայդան. Արթուր Խաչիկյան

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
Հաջորդ գրառումը

«Փչացած հեռախոս» աշխատողներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

30/04/2026

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստին ելույթ կունենան ԼՂ ներկայացուցիչները

30/04/2026

Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը Երևան է ժամանել ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում. քաղաքագետ

29/04/2026

Եթե ՀՀ իշխանությունները հնարավորություն ունենային, ընդհանրապես գաղտնի կպահեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցը։  Azg.am-ի թղթակցի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական