Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս

Գեղամ Քյուրումյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թե ինչ միջավայրում է գտնվում մերօրյա հայաստանաբնակը, դժվար է միանշանակ գնահատական տալ: Մեկն ինչ է թե կատարած առեւտրի դիմաց իրեն մեկնված կտրոնն է վերցրել ու հերոս է հռչակվել, մյուսը, մտավորական ներկայացող թիթեռնիկ փողկապավորն առաջարկում է ճիպոտահարվածների ենթարկել… մեղա, մեղա, արքեպիսկոպոսի, որը նույնն է, թե քո կարծիքը չկիսող սթափ ծնողիդ: Երրորդ մեկը քարկոծվելու վտանգից խուսափում է զգուշանալ ու լռել, որն ինչ-որ չորրորդի կողմից մեղք է դիտարկվում, եւ այսպես շարունակ:

Իրոք, ի՞նչ է կատարվում մեզ հետ, որի հստակության մոտեցող պատասխանը չունեն ոչ 80-ամյա ամենագետները եւ ոչ էլ մինչեւ ութ լեզուների տիրապետող կատարյալները: Արդյո՞ք մեզանում ծլարձակում են մեր այն նախնիների ավանդույթները, երբ ասենք անմեղ էշը նախ դիտարկվում էր որպես մսատու կենդանի, ապա՝ միայն բանող անասուն (ՀՍՀ հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 60): Այսօր Հայաստանում չէ, ողջ հայության մեջ, չես գտնի մեկին, ով պատրաստ է այդ կենդանու մսից պատրաստել կամ համտեսել մեր անզուգական կերակուրները, ձեր ընտրությամբ: Ճիշտ նույն ձեւով ՀՀ հսկայական պետական կառույցների պաշտոնյաների ու պատասխանատուների մեջ չեք գտնի մեկին, ով տեղյակ է ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսություններում… դարձյալ մեղա, մեղա, հատիկ եգիպտացորենի նշանակության մասին, առաջինում մոտ 400 մլն տոննա, երկրորդում՝ 300 մլն տոննա, միասին՝ համաշխարհային արտադրության 60 տոկոսը, երբ առավել հանրահայտ ցորենի արտադրությունը ԱՄՆ-ում 2021 թվականին կազմել է մոտ 45 մլն տոննա, Չինաստանում՝ դրա եռապատիկը: Նաեւ այս տնտեսաոճի կառավարման հետեւանք է, որ ՀՀ-ում ստեղծվող արդյունքը չի հասնում 30 մլրդ դոլարի, երբ 1.2 մլն բնակչությամբ՝ մեր երբեմնի բախտակից Էստոնիայում այն վաղուց անցել է 60 մլրդ դոլարը: Թե ինչ միջոցներով, հարկ է, որ գտնեն ու իրականացնեն միլիոնավոր դրամներ ամսավճարներ ստացողները, որոնց դժվար է աշխատողներ անվանել: Եթե այս արտահայտության բուն իմաստին պատկանեին, վաղուց պարզած կլինեին, թե ինչպես է, ասենք, մեզ բարեկամ երկիր հռչակված Եգիպտոսը հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը 6-7 տոկոս պահում, երբ ՀՀ-ում այն 23 տոկոս է, կառավարությունը  ջանում է 25 տոկոս դարձնել, անշուշտ՝ հարկահավաքության մեթոդները կատարելագործելու միջոցով, որը նաեւ քերելու է կոչվում:

Տեղին է հիշել, որ Եգիպտոսի անկախացումից հետո արտգործնախարարը մեր հայրենակից Նուբար փաշան է եղել, որ հետագայում նաեւ վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Այս ընթացքում հայերը Կահիրեում հիմնել են երկրի առաջին բանկը, այնպես որ ցանկության դեպքում բարյացկամության պակաս չենք զգա: Սակայն դրա համար աշխատել է պետք, նվիրվել Հայաստանին. ավա՜ղ…

Ծանոթացեք, թե ինչ է ասում ՀՀ կառավարության անդամներից մեկը. եթե մենք կենսաթոշակն այսօր բարձրացնենք եւ հասցնենք պարենային զամբյուղին համապատասխան մակարդակի, դա կբերի ֆինանսական միջավայրի անկայունության: Արդյունքում նույն կենսաթոշակառուները կունենան ավելի վատ կենսամակարդակ, քան այսօր: Էլի հիշենք մեղա, մեղան, քանզի կառավարության անդամին հակադրվում է համեստ կենսաթոշակառուն. այս իրավիճակում գտնվող ՀՀ 600.000 քաղաքացիներին հավելյալ ամիսը 10.000 դրամ վճարելու պարագայում տարվա արդյունքով ստացվում է 72.000.000.000 դրամ, որից հարկվող մասը 14.000.000.000 դրամ է: Մարդիկ առեւտուր կանեն, պետությունը հարկեր կգանձի, էլ ավելացած արժեքի, էլ ակցիզային ու գույքահարկ, շահութահարկ ու եկամտահարկ, տուրքեր ու տուգանքներ: Սակայն արի ու տես, որ Հայաստանի Հանրապետության հարկասեր քաղաքացիների կենսաթոշակառու եւ նպաստառու այս հատվածը հարկատու դառնալու համար չէ, պետությունը յուրօրինակ այս միջոցով նրան ազատում է հարկեր գանձելուց:

Տարօրինակ է, որ իշխանությունները կենսաթոշակառուներին չեն հիշեցնում յուրատեսակ հետվճար համարվող այն գումարների մասին, որոնք հիմնականում ավագ սերնդի մեր հայրենակիցները ստանում են Հ-1 հեռուստաընկերության «մասսովկաներին» ընդգրկելու արդյունքում: Կիրակնօրյա «Մեծ բանավեճ»-երի յուրաքանչյուր ծափահարող կարող է ամսվա արդյունքով մինչեւ 10.000 դրամ ստանալ: Բա՜… ծափավճարները հարկ է հիշել ու հիշեցնել, ի վերջո՝ աշխատատեղեր են:

Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս. եթե դուք գիտեք՝ հուշեք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

20.01.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մոռացեք ԱՄՆ դոլարը: Փոխարենը ուշադրություն դարձրեք ջրային եւ էներգետիկ ռեսուրսներին»

Հաջորդ գրառումը

«Սպանիա»-ի ոդիսականը

Համանման Հոդվածներ

23 Հունվարի, 2026

Ընկեր Փաջունին… ի Հայաստան

23/01/2026
23 Հունվարի, 2026

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

23/01/2026
23 Հունվարի, 2026

Գնացքի հետեւից

23/01/2026
23 Հունվարի, 2026

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

23/01/2026
Հաջորդ գրառումը

«Սպանիա»-ի ոդիսականը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական