Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի կարող դառնալ կայսրություն. Նարինե Մկրտչյան

20/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսը՝ «Ամերիկան՝ նախևառաջ», ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային հրշեջի դերում՝ վերաձևելով իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ԱՄՆ պաշտպանական, ֆինանսական, մարդկային միջոցները, քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցությունը ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։

Ըստ այդմ, ԱՄՆ-ին հասցեին ուղղված «ժողովրդավարության արտահանում»՝ ավտորիտար պետությունների ղեկավարների մեղադրանքները նվազելու էին, քանի որ ԱՄՆ շահերից և նախապատվություններից դուրս էր գալու այլ երկրների ժողովրդավարության աջակցությունը։

Սակայն Թրամփին հատուկ վտանգավոր անկանխաատեսելիությունը երկար սպասեցնել չտվեց, և իր ընտրության այս մեկ տարվա ընթացքում Թրափը սկսեց ոչ միայն ԱՄՆ ֆինանսական ռեսուրսների վերաբաշխումը և վերաուղղումը դեպի ԱՄՆ, այլև կտրուկ շրջադարձեր սկսեց իրականացնել նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում։ Իրեն աշխարհի խաղաղության աղավնի ինքնահռչակող Թրափը նախ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանվանեց Պատերազմի նախարարություն, ապա սկսեց պատերազմը Եվրոպայի դեմ՝ կազմաքանդելով հավաքական Արևմուտքը։

Այստեղ, իհարկե, կարելի է հասկանալ Թրափին այն առումով, որ Եվրամիությունը տասնամյակներ շարունակ իր անվտանգությունը պայմանավորվել է հիմնականում ԱՄՆ-ով՝ լինելով ԱՄՆ-ի հետ անվտանգության նույն համակարգում՝ ՆԱՏՕ-ում, ուր հիմնական դերակատարումը ԵՄ-ը վերագրել էր ԱՄՆ-ին։ Սական Թրամփը Թրամփ չէր լինի, եթե կանգ առներ։ Եվ նրա հավակնությունները՝ ներխուժել Գրելանդիա, այն միացնել ԱՄՆ-ին կամ գնել այն Դանիայից, վկայում են, որ Թրամփը սխալ է հասկացել նախ իր իսկ կարգախոսը, բայց որ ավելի կարևոր է՝ ԱՄՆ հիմնադիր հայրերի գաղափարախոսությունը, ԱՄՆ հիմնադիր արժեքները՝ իրավունքների հարգման և պաշտպանության առումով։

ԵՄ երկրներին սպառնալով 10 տոկոս մաքսատուրքերի բարձրացմամբ՝ Գրենլանդիայի հարցում իրեն չաջակցելու դեպքում, Թրամփը ոչ միայն կազմաքանդում է հավաքական Արևմուտքը՝ տնտեսական պատերազմ հայտարարելով նրան, այլև կազմաքանդում է միջազգային իրավունքը, որը թեպետ վաղուց է դադարել լինել առաջնահերթություն միջազգային հարաբերություններում, սակայն չի դարձել համաշխարհային քաղաքականության արգելակ, ինչպիսին այն է հիմա Թարմփի վարչակարգի համար։

ԱՄՆ տարբեր ժամանակների նախագահներ իրավունքի և ազատության պաշտպանությունը ողջ աշխարհում հռչակել են որպես քաղաքական առաջնահերթություններից, ԱՄՆ հիմնադիր արժեքներից բխող քաղաքական ուղեգիծ, որը նաև կոշտ դիմադրության է հանդիպել բռնապետությունների կողմից։

Մ․ Նահանգները Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մեջ մտավ նաև այդ իրավունքները պաշտպանելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում․ վերանայելով չեզոքության ուղեգիծը, ԱՄՆ-ը հայտարարեց Անտանտի երկրների կազմում պատերազմի մեջ ներգրավվելու մասին: Նախագահ Վիլսոնը ուղերձով դիմեց ամերիկացիներին. «Նժարի վրա է քաղաքակրթության բախտը: Իրավունքն ավելի արժեքավոր է, քան խաղաղությունը, և մենք պետք է կռվենք նրա համար, ինչը միշտ պահել ենք մեր սրտում, ժողովրդավարության, այն մարդկանց իրավունքների համար, որոնք իրենց կառավարություններում ձայն ունենալու իրավունքով են օժտված, փոքր ժողովուրդների իրավունքների և ազատության, իրավունքի համընդհանուր տիրապետության` ազատ ժողովուրդների այնպիսի ներդաշնակության, որը կբերի խաղաղություն, ապահովություն և աշխարհն ինքնին ազատ կդարձնի»:

Արդեն 21-րդ դարում Կանադայի, ապա Գրելանդիայիի հանդեպ Թրամփի աննահանջ վարքագիծը վկայում է, որ ԱՄՆ գործող նախագահը Մ․ Նահանգները չի ընկալում որպես ժողովրդավարության համաշխարհային միջնաբերդ, այլ փորձում է փոխակերպել՝ փորձելով ԱՄՆ-ը վերածել կայսրության՝ դրանից բխող քաղաքականությամբ՝ ներխուժել, նվաճել այլ երկրներ, հպատակեցնել ժողովուրդներին։

Սակայն Միացյալ Նահանգները չի եղել և չի կարող լինել կայսրություն, աշխարհում նրա առաքելությունն այլ է՝ այն դրված է ԱՄՆ Անկախության հռչկագրի և Սահմանադրության հիմքում։ Եվ եթե ԱՄՆ-ը հրաժարվի հիմնադիր արժեքներից և քաղաքականությունից, ապա դրանով աշխարհում կփլուզվի ոչ թե պարզապես գործող աշխարհակարգը, այլ իրավունքների և ազատության պաշտպանությունը, այն, ինչ պետք է կազմեր միջազգային հարաբերությունների առանցքը։

Սակայն միայն Գրելանդիան չէ խնդիրը․ Թրամփի՝ Նոբելյան մրցանակ ստանալու և ԱՄՆ պատմության մեջ որպես ամերիկյան տարածքներն ընդլայնող նախագահ մնալու՝ անթաքույց փառատենչությունը դառնում է սպառնալիք համաշխարհային անվտանգության համար։

Իհարկե, պետք է ընդունել, որ դեմոկրատների՝ նախորդ կառավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ն այնքան ծանր դրության մեջ է հայտնվել, որ սխալների կուտակումը դարձել էր իրական սպառնալիք ԱՄՆ հզորության համար։ Եվ դեմոկրատների սխալներն ուղղելը կարևոր է թե՛ ԱՄՆ-ի թե՛ համաշխարհային քաղաքականության համար։ Սակայն Թրամփը ոչ այնքան սխալներն է ուղղում, որքան դրանք ուղղելիս միջազգային հարաբերությունների համար նոր սպառնալիքներ է ստեղծում։ Թրամփն կարծես առաջնորդվում է վայրի կապիտալիզմի ժամանակ գործող բիզնեսմենի հոգեբանությամբ։

Մինչեռ՝ «Հիմնադիր հայրերը ստեղծել են այնպիսի համակարգ, որում կառավարությունը բավականին ուժեղ էր, որ կարողանար պաշտպանել ժողովուրդների իրավունքները, բայց ոչ այնքան ուժեղ, որ վտանգ ներկայացներ այդ իրավունքների համար»,– ընդգծել է ԱՄՆ նախկին նախագահ Ռ. Նիքսոնը։

Դոնալդ Թրամփը դառնում է իրական վտանգ հենց այդ իրավունքների համար։ ԱՄՆ-ը պետք է մնա հզոր, սակայն ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն և չի կարող դառնալ կայսրություն։

Թրամփը խեղաթյուրված է ընկալել ոչ միայն իր իսկ քաղաքական կարգախոսը, այլև ամերիկյան գործոնի դերն ու նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ։ Թրամփը կա՛մ կվերանյի իր վտանգահարույց նախախձեռնությունները, կա՛մ ստիպված կլինի վերանայել։

Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբի նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից

Հաջորդ գրառումը

Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նրանք, ովքեր չեն ցանկանում կերակրել սեփական բանակը, դատապարտված են կերակրելու ուրիշինը. հայտարարություն

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական