Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր են նրանք, որ կարող կլինեն երկիրը հանել այս ծանր շրջապտույտից

Գեղամ Մկրտչյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
68
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի այսօրվա իրավիճակը եւ այն, ինչ երկրում կատարվում, իրականացվում է ՀՀ գլխավոր պաշտոնյայի ու նրա կամքով կառավարվող իր խմբակի  կողմից, նման է վատ երազի: Արցախի կորստից ու դրա հետ կապված բոլոր մյուս դառն իրողություններից բացի, ամեն ազգայինի (անգամ այդ բառի) նսեմացում ու ժխտում, Պատմական Հայաստանի ուրացում եւ սոսկ նյութականի քարոզ («որտեղ հաց, այնտեղ կաց»), որեւէ էական հարց լուծելիս (զորօրինակ՝ դպրոցի հետ կապված) հասարակական եւ ընդհանուր մասնագիտական կարծիքի արհամարհում, արտաքին սուր վտանգների պայմաններում անվերջ կեղծ օրակարգերի մատուցում եւ ընդդիմախոսների բանտարգելում, օրենքների ոտնահարում, ներքին թշնամանքի անվերջ սերմանում եւ հասարակության պառակտում… ու սա դեռ բոլորը չէ: 

Այսօր միջազգային իրավունքի չգոյության եւ բիրտ ուժի հաղթարշավի  աշխարհաքաղաքական փոթորիկները սպառնալից մոտեցել են մեր դռանը, իսկ մեր  երկիրը կառավարող պաշտոնյաներն ինչո՞վ են զբաղված… կաթողիկոս են «հրաժարեցնում», ապստամբ հոգեւորականներ, հուդաներ բուծում ու ազգային հենասյուն Հայոց եկեղեցին կազմաքանդել փորձելով՝ հանկարծահաս ջերմեռանդությամբ այստեղ-այնտեղ ուժայինների զորքով պաշտպանվող  ամենկիրակյա «պատարագներ» բեմադրում…

Այս կորստավտանգ ընթացքը շրջելու միակ հնարավոր ուղին, ըստ ամենայնի, կառավարող ուժին բոլոր օրինական միջոցներով իշխանությունից հեռացնելն է, քանի դեռ ուշ չէ: Չգիտենք՝ այս դեպքում որքանով են ընդունելի այն մեթոդները, որոնցով ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր քայլիստները հասան երկրի կառավարման ղեկին, բայց իշխանափոխության հիմնարար առիթ են գոնե այս տարվա հունիսին նախատեսված համապետական ընտրությունները: Որոնք, թվում է, միաժամանակ ե՛ւ մարտահրավեր ունեն իրենց մեջ, ե՛ւ իրական հնարավորություն են:

Առաջին դեպքում նախ նկատի ունենք այս անգամ արտաքին գործոնի ուղղակի կամ անուղղակի ազդեցության սպասվող աճը՝ Փաշինյանի իշխանության պահպանման հարցում շահագրգիռ կողմերի կարծես թե ավելացածության պայմաններում: Գործող իշխանությունն այս հարցում պաշտոնապես դրսից «տղա» էլ է բերել՝ ի դեմս Եվրոմիության, որն ինչ-որ ընտրապայքարի համար նրան 15 մլն եվրո է տրամադրել կամ կտրամադրի: Բնական հարց է հնչում՝ ինչպե՞ս է այդ գումարը ծախսվելու… Մյուս կողմից, իշխանությունն իհարկե ունի նաեւ իր ներքին որոշակի ռեզերվները: Վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպած մի տեղեկությամբ,- չգիտենք որքան հավաստի,- Հայաստանում այսօր կա միայն տարբեր աղանդներում ընդգրկված կամ դրանց հարող մոտ 400 հազար քաղաքացի: Կառավարության այս չդադարող հակաեկեղեցական արշավի պայմաններում երեւի դժվար չէ գուշակել՝ նրանք ընտրություններին որ ուժի օգտին կքվեարկեն: Նույն սոցիալական ցանցում կա «Աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, միացե՛ք» հրապարակային խումբ՝ 25 հազար անդամով, եւ սա այս կարգի միակը չէ: Ակնհայտ է, որ պայմանավորված Փաշինյանի իշխանության հատկապես երեւի սոցիալական որոշ քայլերով, նա երկրում ունի անկեղծ համակիրների մի կայուն քանակ եւս: Եթե սրան գումարենք նաեւ տարատեսակ կառավարչական լծակների, ընտրացուցակների, խորհրդարանական մանդատների բաշխման մեխանիզմների ընձեռած հնարավորությունները, կարելի է նկատել, որ այս ամենով՝ իշխանության փոփոխության համար պայքարը բարդ ու դժվարին է լինելու: Հաղթահարել սակայն հնարավոր է. եթե այդ ամենի դեմ իբրեւ ամուր պատնեշ կանգնի ընտրող քաղաքացիների մեծամասնության միահամուռ, միասնական ամուր կամքն ու քաղաքացիական ակտիվությունը:

Բայց այստեղ էլ կա վերջին եւ գուցե ամենակարեւոր, այն է՝ անհրաժեշտ եւ արժանի այլընտրանքի հարցը: Լավ, ասում են շատերը, Փաշինյանին ու իր թիմին չընտրենք, բայց կասե՞ք՝ ո՛ւմ ընտրենք: Այսօրվա մեր քաղաքական դաշտի պայմաններում սա նույնքան դժվար եւ ժամանակին մի համոզիչ լուծում չգտնելու դեպքում՝ էլի գործող իշխանության օգտին ծառայող խնդիր է: Վկա՝ 2021-ի արտահերթ ընտրությունները… Կգտնվի՞ այն քաղաքական ուժը, որը նախընտրական համապատասխան փուլում առաջ կբերի ոչ թե սոսկ իր անդամներին ու համակիրներին, այլ առաջնորդվելով երկրի պետական շահերով, ասպարեզ կհանի իրենց կենսագրությամբ ու հեղինակությամբ հայտնի ազգանվեր, կառավարչական հարուստ փորձով աճած, կարող, որոշակի քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական ընդունակություններով եւ լուրջ բարոյակամային հատկանիշներով օժտված արժանավոր անհատների: Որոնք նաեւ պատրաստ կլինեն պատասխանատվություն ստանձնելու եւ փոխելով իշխանության հոգեբանությունը՝ օրնիբուն ծառայելու հասարակության  համախմբմանը եւ երկրի առջեւ ծառացած իրական խնդիրների լուծմանը, նաեւ այժմ կորսվող արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը: Հայրենի արգանդը չի ցամաքել, նման անձինք անպայման պետք է որ լինեն եւ չեն կարող չլինել: Մյուս կողմից, նրանք իրենք էլ պետք է երեւան գան, ինչը չանելն այս պայմաններում համարյա հավասարազոր կարող է լինել դժվարին մարտահրավերների առջեւ կանգնած երկրի շահերին դավաճանած լինելուն:

Ժամանակն էլ չի սպասում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրեաների թիվը Երեւանում աճում է. հակահրեականություն չկա

Հաջորդ գրառումը

47 տարի անց. իսլամական հեղափոխության առաջ կանգնած նոր մարտահրավերներն  Իրանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է. Մելիքյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ի նպատակը բիզնեսն է և Իրանի վերահսկումը, ոչ թե Հայաստանի անվտանգությունը. Հարութ Սասունյան

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Երաշխիք» Փաշինյանին ոչ ոք չի տվել. դա նրա երևակայության արգասիքն է. Օսկանյան

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

13/02/2026
Հաջորդ գրառումը

47 տարի անց. իսլամական հեղափոխության առաջ կանգնած նոր մարտահրավերներն  Իրանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական