Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շերլոք Հոլմսի թանգարանի հիմնադիր հայուհին

Արծվի Բախչինյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Լինդա Ռայլին մոր՝ Գրեյս Այդինյանցի մասին

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ – Լոնդոնաբնակ հայազգի գործարարուհի Գրեյս Այդինյանցը (1927-2015) հայտնի է որպես 1990 թվականին Լոնդոնի Շերլոք Հոլմսի թանգարանի հիմնադիր: Արթուր Քոնան Դոյլի լեգենդար հերոսի «ապրած» Բեյքեր սթրիթ փողոցում գործող այս թանգարանը տարեկան ունենում է բազմահազար այցելուներ աշխարհի տարբեր ծայրերից:

Գրեյս Այդինյանցի մասին քիչ բան է հայտնի: Նրա վաղ տարիներն անցել են Իրանում եւ Հնդկաստանում, որտեղ էլ ստացել է կրթությունը: Հանդես է եկել որպես դերասանուհի, Միրիամ Սթարք անունով նկարահանվել է հնդկական ֆիլմերում՝ Մոդհու Բոսեի «Մայքլ Մադհուսուդհան» (1950) եւ Կալի Փրասադ Ղոշի «Վիդյասագար» (1952): Տեղափոխվելով Անգլիա՝ եղել է Լոնդոնում գործող «Օգնություն Հայաստան» եւ «Օգնություն Հայաստան միջազգային» ՍՊԸ-ների տնօրեն ու քարտուղար:

Այս ուշագրավ կնոջ մասին ավելին իմանալու համար նամակով դիմեցի նրա դստերը՝ Լինդա Ռայլիին՝ բրիտանացի լրագրող, հրատարակիչ եւ ԼԳՏԲ իրավունքների պաշտպան, որը սիրալիր համաձայնեց հարցազրույց տալ հայ մամուլին:

–Հարգելի՛ Լինդա, մեր ընթերցողներին կցանկանայի ներկայացնել ձեր մոր անձը եւ գործունեությունը: Նրա մահագրականում նշված է, որ հստակ չէ՝ Գրեյս Այդինյանցը ծնվել է Հայաստանո՞ւմ, թե՞ Լոնդոնում, սակայն գրված է, որ նրա ընտանիքը Լոնդոն է տեղափոխվել նախ Օսմանյան Թուրքիայի, ապա՝ Հայաստան մտած վաղ խորհրդային իշխանությունների հալածանքներից փախչելով : Նրա ազգանվան «յանց» վերջավորությունը հուշում է նրա արեւելահայ ծագումը: Ի՞նչ կարող եք պատմել նրա նախնիների մասին:

– Այո՛, մորս ընտանիքն Արեւելյան Հայաստանից էր: Գրեյսը ծնվել է Իրանում: Փոքր հասակում Իրանից ոտքով հասել է Հնդկաստան՝ Կալկաթա: Ցավոք, նրա ծննդյան վկայականը ոչնչացել է Իրանում՝ եկեղեցու հրդեհի պատճառով: 1956 թվականին Գրեյսը մեկ տարվա մուտքի արտոնագրով մեկնել է Լոնդոն: Վիզայի ժամկետն ավարտվելուց հետո նրան կարգադրվել է երկիրը լքել, բայց նա մնացել է Անգլիայում՝ մոտ հիսուն տարի ապրելով առանց անձնագրի: 1990-ականների վերջին նա որոշել է դիմել բրիտանական քաղաքացիություն ստանալու համար եւ պաշտոնապես դարձել է այն անձը, որը քաղաքացիություն ստանալու պահին ունեցել է դեռեւս ուժը չկորցրած ամենահին հրամանը երկիրը լքելու վերաբերյալ: Քանի որ Գրեյսը չի ունեցել ծննդյան վկայական, վերջնականորեն ստացել է մշտական բնակության թույլտվություն: Կրտսեր եղբայրս, քույրս եւ ես Ռայլի ենք, քանի որ մայրս ստիպված է եղել փոխել իր ազգանունը՝ որպես անօրինական ներգաղթյալ չհայտնաբերվելու նպատակով: Միայն ավելի ուշ ավագ եղբայրս փոխել է ազգանունը եւ դարձել Այդինյանց: Սակայն մենք միշտ մեզ հայ ենք համարել, քանի որ մայրս միշտ մեզ պարտադրում էր երբեք չկորցնել մեր հայկական ինքնությունը:

Լինդա Ռայլի

-1990 թվականին, երբ ձեր մայրը վաճառել է իր տունը եւ իր գրեթե բոլոր խնայողությունները ներդրել Շերլոք Հոլմսի թանգարան հիմնելու համար, ինչպե՞ս է նրա ընտանիքն արձագանքել նրա այդքան անսովոր ու համարձակ քայլին:

– Ընտանիքը շատ ուրախ է եղել: Գրեյսը խորապես ուսումնասիրել է Շերլոք Հոլմսի մասին բոլոր վեպերի միջավայրը՝ ջանասիրաբար իր արձանագրելով նկարագրված յուրաքանչյուր սենյակի մանրամասները: Այնուհետեւ նա այցելել է Մեծ Բրիտանիայի լավագույն աճուրդային տները՝ ձեռք բերելով վիկտորիական ժամանակաշրջանի իրեր ու կահույք՝ սենյակները ճշգրտորեն վերարտադրելու համար: Մոտ քառասուն տարի անց այդ իրերից շատերը դեռ իրենց տեղում են:

– Կարծում եմ՝ շատ զբոսաշրջիկներ կարծում են, թե Շերլոք Հոլմսը իրական անձ է եւ այցելության ժամանակ զվարճալի հարցեր են տալիս:

– Այո՛, հատկապես այն ժամանակ, երբ ես որպես թանգարանի տնօրեն էի աշխատում: Գրեյսը միշտ ասում էր, որ այցելուներին բացատրելը, որ Հոլմսն իրական մարդ չի եղել, նույնն է, ինչ երեխաներին ասել, որ Ձմեռ Պապ գոյություն չունի: Շատ այցելուներ հիասթափվում էին՝ իմանալով, որ նա երեւակայական կերպար է: Հիմա ես թանգարանի հետ որեւէ կապ չունեմ՝ իմ եղբայր Ջոն Այդինյանցի հետ լուրջ ընտանեկան հակասության պատճառով, ինչը բավական հայտնի է:

– Կարո՞ղ եք մի փոքր պատմել այն հայկական կազմակերպությունների մասին, որոնց մեջ ներգրավված է եղել Գրեյս Այդինյանցը:

– Մայրս այդ թեմայով շատ չի խոսել ինձ հետ, բայց գիտեմ, որ նա նվիրատվություններ է կատարել բազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպությունների եւ զգալի գումար է փոխանցել Հայաստանի երկրաշարժի հիմնադրամին: Մի անգամ ինձ ասել է, որ իր նվիրատվությունների համար Հայաստանի կառավարությունը նրան մի արտոնություն է շնորհել:

– Ձեր մայրն ունե՞ր ինչ-որ առանձնապես հայկական բան:

– Այո, ամե՛ն ինչ: Նրա ինքնությունը խորապես հայկական էր, եւ նա դա փոխանցեց իր զավակներին: Նա ինձ, եղբորս՝ Սթիվենին եւ քրոջս՝ Ջենիֆերին, ուղարկել է շաբաթօրյա հայկական դպրոց՝ Կյուլպենկյան տանը, իսկ մեզ մկրտել է Քենսինգթոնի Հայ Սթրիթում գտնվող Հայ Առաքելական եկեղեցում: Չնայած որ նախ Հնդկաստանում, ապա Մեծ Բրիտանիայում մեծանալը նրան որոշակիորեն օտարացրել էր, սակայն երբ նա վերջապես ստացավ մշտական բնակության իրավունք, առաջին բանը, որ արեց, եղավ Հայաստան ճանապարհորդությունը: Շատ հստակ հիշում եմ, թե ինչպես երբ ոտք դրեցինք հայկական հողի վրա, նա ընկավ գետնին, համբուրեց հողը եւ լաց եղավ:

Մայր եւ դուստր

– Այո՛, հուզիչ էր, երբ իմ անգլերեն ողջույնին պատասխանեցիք հայերեն «բարեւ»-ով…

– Մենք մեզ ամբողջությամբ հայ ենք համարում՝ աշխարհի հայ Սփյուռքի մի մասը: Գրեյսը միշտ նշում էր հայկական Սուրբ Ծնունդը՝ հունվարի 6-ին, եւ երբ փոքր էինք, բոլորս միասին գնում էինք Հայ Առաքելական եկեղեցի ՝ տոնին մասնակցելու: Ես նույնպես մի քանի անգամ այցելել եմ Հայաստան, եւ մայրս միշտ ասում էր, որ մահից հետո իր մոխիրը ցրվի Արարատ լեռան վրա…

– Լի՛նդա, շնորհակալ եմ, ձեր պատասխանների համար: Հուսով եմ, որ Շերլոք Հոլմսի թանգարանի այցելուները Քոնան Դոյլի հերոսների հետ մեկտեղ կճանաչեն նաեւ նրա հիմնադրին՝ այս եռանդուն եւ խարիզմատիկ տարագիր հայուհուն…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Հովսեփ Թոքաթ – Անպետյանի «Վանի անհետացած աշխարհը»  աշխատությունը ներկայացվեց հայաստանյան գիտական հանրությանը

Հաջորդ գրառումը

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն». Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն». Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական