Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Սրբազան. ծննդյան տորթ, երգ՝ հիվանդանոցի բակում

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տարեդարձն ՝ 62 ամյակը։

Սրբազանը 2 տարով կալանավորված է, «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատվելուց հետո շարունակում է բուժումն այնտեղ ստանալ։ Ապաքինվելուց հետո նրան նորից կտանեն ԱԱԾ բանտախուց։

Սրբազանի ծննդյան օրվա առիթով «Իզմիրլյան» ԲԿ-ի բակում հավաքվել են նրա աջակիցները, համախոհները, նրան գնահատողները և նրա համար ցավողները։

Երիտասարդները ծննդյան տորթ են տարել, մոմերը վառել, երգով շնորհավորել, իսկ հեռվից հեռու՝ հիվանդասենյակի պատուհանից, Սրբազանը ողջունել է հյուրերին, խաչակնքել ու օրհնել։