Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմում Ամենայն Հայոց Հայրապետին. Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին արժանի պատիժ նշանակել

27/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամների, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակների դիմումը Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին.

Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամները, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Մայր հայրենիքին նվիրյալ մտավորականներն ու գործարարներն իրենց խոր մտահոգությունն են արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտման, ժողովրդավարության ու մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների բռնաբարման, ազգային հոգևոր արժեքների ու ինքնության նսեմացման, հատկապես Եկեղեցու վրա հարձակումների, ապօրինի կալանավորումների ու հալածանքների առնչությամբ, որին զոհ են դարձել Հայրենիքի նվիրյալ զավակները, քաղաքական գործիչները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները և զորակցում Հայ Առաքելական Եկեղեցուն, աղոթում նրա անսասանության համար՝ իբրև հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշ:

Մեր համար անսպասելի էր ու ցավագին, երբ իմացանք Մայր Աթոռի միաբանության տասը բարձրաստիճան հոգևորականների անընդունելի կեցվածքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Նրանք, ենթարկվելով ՀՀ իշխանությունների անբարո ու ստոր ճնշումներին, դավադրաբար հետ կանգնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսի խորանի ուխտից:

Մեզ համար ցավալի է ու նվաստացուցիչ, որ այդ տասնյակի մեջ է հայտնվել մեր թեմում հոգևոր առաջնորդ նշանակված Վազգեն արք. Միրզախանյանը, որն իր նշանակման օրվանից չէր թաքցնում իր համակրանքն ու հովանավորչությունը ՀՀ այսօրվա վարչապետի ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությանը: Դրա վառ օրինակը հանդիսացավ այս տարվա փետրվար ամսին ՀՀ վարչապետի ընդունելությունը և բարեմաղթանքները Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին ներկա էր նաև Տեր Խոսրով քահանան:

Չնայած Բալթյան երկրների համայնքները որոշում ունեին չողջունել և չդիմավորել ՀՀ վարչապետին, սակայն Վազգեն արքեպիսկոպոսը արհամարհելով մեր կամքը, կատարեց այդ անխոհեմ քայլը, նսեմացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի: Հիմա էլ նա իշխանական մամուլում քարոզչական աշխատանք է տանում՝ իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչն ավելի է զայրացնում ու անհանգստացնում Բալթյան երկրների հայությանը:

Նա իր նշանակումից անմիջապես հետո, շփվելով մեր հետ, շատ տարօրինակ դրսևորեց իրեն: Մեր համայնքներում 20 տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել նախկին առաջնորդ Վարդան եպիսկոպոսի և տեր Խորեն քահանայի մեղքով: Արդեն մեկ տարին լրանում է թեմի առաջնորդի պաշտոնավարման, սակայն կուտակված խնդիրների լուծման համար ոչ մի քայլ չի արվել, ընդհակառակը՝ աջակցել ու հովանավորել է Վարդան եպիսկոպոսի կողմից իրագործված քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում:

1.Անօրինական ձևավորված թեմը, որը գրանցվել է 05.10.2022թ. Վիլնյուս քաղաքում, ինչպես նաև 14.07.2022 թվականին գրանցվել է երկրորդ կեղծ եկեղեցական համայնքը «Սուրբ Նարեկ» անվամբ՝ Խոսրով (ավազանի անունը Խորեն) քահանայի ատենապետությամբ, որտեղ չկա ներառված որևէ հավատացյալի անուն: Այս կեղծիքը կատարել են Վարդան եպիսկոպոսը և Տեր Խոսրով քահանան, որպեսզի թեմը գրանցեն ոչ թե օրինական Լատվիայում՝ Ռիգա քաղաքում գտնվող առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու իրական տիրույթում, ինչպես նշված է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի 2020 թվականի կոնդակում:

2. 2020-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի հինգը, երեք տարի Բալթյան երկրներում գոյություն չի ունեցել, չի գրանցվել թեմ, թեմական խորհուրդ: Վարդան եպիսկոպոսը միանձնյա իր քայքայիչ գործունեությունն է իրագործել համայքներում: Տեր Խոսրովի օգնությամբ ստեղծել են անօրինական երիտասարդական կազմակերպություններ, որոնք քաղաքականացված են՝ ներծծված ՀՀ իշխանությունների նիկոլիզմի թույնով: Սրանց նպատակն է համայնքների ծխական խորհուրդները լցնել անհավատ ու աղանդավորական երիտասարդական խմբերով:

Թեմի նախկին առաջնորդը խախտելով ու անտեսելով համայնքների կանոնադրությունները, հալածելով համայնքների հիմնադիրներին ու եկեղեցու նվիրյալներին՝ չի կազմակերպել երեք երկրների թեմական ժողով, որպեսզի ընտրվեն թեմական կառույցը և խորհուրդը, այլ ինքն է նշանակել խորհուրդի անդամներին՝ իր իսկ կողմից պատրաստված աղանդավորական խմբի երիտասարդներից, որոնց մեծ մասն անգամ քաղաքացիություն չունեն մեր երկրներում: Առ այսօր հավատացյալ մեր զավակները տեղյակ չեն, թե ովքեր են թեմի խորհրդի անդամները:

Մեր ձեռքով ու քրտնաջան աշխատանքով կառուցված եկեղեցիներն այսօր բռնազավթված են Հայ Առաքելական Եկեղեցին ժխտող ամբոխով, որի հետևանքով մեր հավատքի նվիրյալ զավակները չեն կարողանում մտնել եկեղեցի: Այս բոլոր բացասական երևույթներն առկա են մեր Եկեղեցու սրբապղծման, բարոյական ու ֆիզիկական քանդմանը դեպի բողոքական եկեղեցի գնալու ճանապարհին: Տեղեկանալով այս խնդիրներին՝ Վազգեն արքեպիսկոպոսն ավելի խորամանկ մեթոդներով շարունակում է գործել նույն քաղաքականությամբ և աշխատանքներ է տանում մեր թեմն անջատել Սուրբ Էջմիածնից՝ դարձնելու այն բողոքական եկեղեցի «Եվրոպական քաղաքակրթությամբ»:

Նրան խոնարհ ձևով ծառայում է Տեր Խոսրով քահանան: Մեր կարծիքը և բողոքը հաշվի չառնելով՝ Վազգեն արքեպիսկոպոսը հայտարարեց, որ իրենք արդեն այդ գործը սկսել են ու մեզ կտեղեկացնեն ավելի ուշ։ Մենք շատ մտահոգված ենք ու համարում ենք վտանգավոր, քանի որ Վազգեն արքեպիսկոպոսը ծրագրել է մեր երկրներում ոչ միայն հոգեպես խարխլել Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքն ու կանոնակարգը, այլև ֆիզիկապես քանդել եկեղեցիները որպես հայկական ճարտարապետության ու մշակութային կոթողներ։

Որպեսզի կասեցնենք այս ապազգային ու Մայր Աթոռի դեմ կատարած գործողությունները, առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել, պահանջել վերակագնելու այն նյութական վնասները, որոնք հասցրել են մեր հավատացյալ ժողովրդին ու համայնքներին։ Հուսով ենք, որ մեր բողոքը և պահանջը Վեհափառ Հայրապետի կողմից կստանա արդարացի լուծում ու ապագայում մենք կունենանք արժանի հոգևոր ծառայողներ մեր համայնքներում, կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք առկա են այսօր։

Նամակին կից ուղարկում ենք փաստերը հաստատող լուսանկարներ։

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն:

«Հավատք» հայկական միություն փոխնախագահ ժ․ Ռոստոմյան

Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադիր ու կառուցող Ս․ Տեր-Ավետիսյան

Վիլնյուսի Վարդան Մամիկոնյան եկեղեցու ատենապետ Ս․ Սուքիասյան

Լիտվիայի Սուրբ Վարդան եկեղեցու հիմնադիր բարերար Ս․ Սերգեև»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը Հ1-ը չի հեռարձակելու

Հաջորդ գրառումը

Բաքվի նպատակը Հայաստանին պահելն է պերմանենտ զիջումների դաշտում, որտեղ խաղաղությունը ոչ թե վերջնակետ է, այլ մշտապես հեռացող հորիզոն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Երկաթ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի նպատակը Հայաստանին պահելն է պերմանենտ զիջումների դաշտում, որտեղ խաղաղությունը ոչ թե վերջնակետ է, այլ մշտապես հեռացող հորիզոն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական