ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծնունդը նշում է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում: Չորեքշաբթի երեկոյան նա և իր կինը, ավանդույթի համաձայն, պատասխանել են երեխաների զանգերին, որոնք հարցնում էին Սանտա Կլաուսի գտնվելու վայրի մասին:
Թրամփը հայտարարել է, որ Սանտային Միացյալ Նահանգներ մուտք գործել թույլ տալուց առաջ իշխանությունները նախ ստուգել են նրա անվտանգության մասին տեղեկատվությունը։
«Ձմեռ պապը շատ լավ մարդ է», – ասել է Թրամփը զանգահարող երեխաներից մեկին։ «Մենք ուզում էինք համոզվել, որ նա խառնակիչ չէ։ Որ մենք վատ Ձմեռ պապ չենք ընդունում մեր երկիր։ Այսպիսով, մենք հաստատեցինք, որ Ձմեռ պապը լավն է»։





