Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Վենսը փետրվարին այցելի Հայաստան, ապա նրան հնարավոր «աղ ու հացով» դիմավորողները իհարկե կլինեն երկընտրանքի առաջ. Վե՞նս, թե՞ Կալաս. վերլուծություն

25/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱՄՆ-ի որոշումը՝ ԵՄ քաղաքացիների և պաշտոնյաների մուտքն արգելելու մասին, մեր ինքնիշխանությունը խաթարելու անընդունելի փորձ է։ Եվրոպան կշարունակի պաշտպանել իր արժեքները՝ խոսքի ազատությունը, արդար թվային կանոնները և սեփական տարածքն անկախ կարգավորելու իրավունքը»: Սա Եվրահանձնակատար Կայա Կալասի հայտարարությունն է, ի պատասխան ԵՄ մի շարք նախկին պաշտոնյաների հանդեպ պատժամիջոց կիրառելու ԱՄՆ որոշման:

ԱՄՆ այդ որոշումը կայացրել է ի պատասխան ամերիկյան թվային ընկերությունների հանդեպ Եվրամիության սահմանափակումների:

Կայա Կալասի այս հայտարարության առիթով հնարավոր է արձանագրել մի ուշագրավ «դիլեմա», որի առաջ կարող են հայտնվել Հայաստանում այն ուժերը, որոնք այսօր «ավետում» են փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսի հնարավոր այցի մասին:

Ես նախօրեին առիթ ունեցա կարծիք հայտնելու, որ, եթե Վենսը այցելելու է Հայաստան, ապա մեծ հավանականությամբ դա լինելու է ռեգիոնալ այցի շրջանակում, այլ ոչ թե այց միայն Հայաստան:

Այդ ամենից զատ, Վենսը ԱՄՆ այն պաշտոնյան է, որը Եվրամիության հանդեպ Թրամպի վարչակազմի կոշտ ընդդիմախոսության ու քննադատության դրոշակակիրն է: Վենսը ԵՄ-ից քարը քարին չթողեց անցնող տարվա փետրվարին՝ Մյունխենի անվտանգության միջազգային ամենամյա համաժողովի իր ելույթում, որը շոկը էր համաժողովի մասնակիցների, մասնավորապես եվրոպացիների համար:

Ընդ որում այն, որ դա ոչ թե իրավիճակային դրվագ էր, այլ քաղաքականություն, հաստատվեց օրերս հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության թարմացված փաստաթղթում, որտեղ Եվրամիությունը արժանանում է կոշտ գնահատականների՝ ժողովրդավարությունը սահմանափակելու, ազատ խոսքը սահմանափակելու համար:

Եթե Վենսը փետրվարին այցելի Հայաստան, ապա նրան հնարավոր «աղ ու հացով» դիմավորողները իհարկե կլինեն երկընտրանքի առաջ, որը պայմանական կարող ենք բնորոշել՝ «Վե՞նս, թե՞ Կալաս»: Գործնական առումով դա իհարկե առավել լայն ընդգրկում ունեցող դիլեմա է, որի առաջ այսօր եվրաատլանտյան միջավայրն է ընդհանրապես՝ պահպանողակա՞ն, թե՞ ձախ ուլտրալիբերալ սիմբիոզով գլոբալիստական արեւմուտք:

Իհարկե Հայաստանում այս հարցում իհարկե ավելի «ճկուն» են, քանի որ արեւմտամետությունը քաղաքական արեալլում չունի որեւէ գաղափարականություն: Արեւմուտքում որ կողմը հաղթի, նրան էլ կհարեն:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոսանք չի լինելու Երևանի 8 վարչական շրջաններում և 8 մարզերում

Հաջորդ գրառումը

Հայ քրիստոնյաները գտնվում են աճող ճնշման ներքո. լորդ Ջեքսոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Հաջորդ գրառումը

Հայ քրիստոնյաները գտնվում են աճող ճնշման ներքո. լորդ Ջեքսոն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական