Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանական հակահայկական քաղաքականությունը, Հայաստանին և ամբողջ հայությանը սպառնացող լրջագույն հետևանքները. Արմեն Այվազյան

23/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանը որևէ լուրջ նախապատրաստություն չձեռնարկեց, թեև, ինչպես ինքն է այսօր խոստովանում, գիտեր, որ հարձակում է սպասվում։ Եվ այսօր ընդդիմությունն ու մենք բոլորս արդարացիորեն պախարակում ենք նրան այդ դիտավորյալ և հանցավոր անգործության համար։

Այժմ գրեթե նույն պատկերն է կրկնվում, միայն թե հարձակվողն այս անգամ Փաշինյանն է։ Վերջին օրերին քաղաքական ընդդիմությունը՝ իր ներկայացուցիչների և ԶԼՄ-ների միջոցով, ազդարարում է, որ առաջիկա կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Ս. Էջմիածնի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։

Ազդարարում է, սակայն բանավոր քննադատությունից անդին որևէ գործնական քայլ չի կազմակերպում։ Սա ավելի շատ հիշեցնում է պայքարի նմանակում՝ իմիտացիա, բայց ոչ իրական պայքար, որը ենթադրում է զանգվածների գաղափարական ու հոգեբանական մոբիլիզացիա, բողոքի ուղղորդում և գործողությունների հստակ ու տրամաբանական շարք՝ ծանր հետևանքներով հղի սպասվող անօրինականությունը կանխելու համար։

Երեկ այս նույն ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էի. «Ընդդիմությունը, կարծես, լիովին մոռացել է, որ նման իրավիճակներում գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր՝ բողոքի ցույցեր, համաժողովներ, նստացույցեր, հացադուլներ, գործադուլներ, պիկետներ, ստորագրահավաքներ և այլ միջոցառումներ»։

Այսօր ցանկանում եմ անդրադառնալ այդ հնարավոր քայլերից մեկին՝ ամենաթեթև նախաձեռնվողին։ Եթե ընդդիմությունը, միայն իրեն հայտնի ինչ-ինչ (անհարգելի) հանգամանքներից ելնելով, չի դիմում վերոնշյալ միջոցառումներին, ապա գոնե կարող է շտապ կերպով վարձել որևէ մեծ դահլիճ և կազմակերպել Հայոց եկեղեցու պաշտպանության հարցին նվիրված համաժողով։

Այդ հարթակում տասնյակ հայ գիտնականներ և մտավորականներ հնարավորություն կունենան համառոտ՝ 5–10 րոպեում, ժողովրդին բացատրել փաշինյանական խունտայի հակաեկեղեցական, հակահայկական ու հակասահմանադրական քաղաքականությունը, Հայաստանին և ամբողջ հայությանը սպառնացող լրջագույն հետևանքները, ստեղծված իրավիճակի անընդունելիությունը, ինչպես նաև հնարավոր ելքերն ու գործողությունները։

Ինքնստինքյան հասկանալի է, որ նման համաժողովը պետք է ամբողջությամբ հեռարձակվի ընդդիմադիր ԶԼՄ-ներով, հեռուստատեսային և յութուբյան ալիքներով։ Հենց այսպիսի քայլերով էլ կարելի է ձևավորել հասարակական լայն ճակատ՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու։ Ի մի բերելով բազմաթիվ ճանաչված և հարգված մարդկանց ու նրանց միասնական դիրքորոշումը լսելի դարձնելով՝ հասարակությանը հնարավորություն կտրվի խորությամբ ըմբռնելու պահի լրջությունն ու գործելու անհրաժեշտությունը։

Սա այն նվազագույնն է, ինչ պաշտոնական ընդդիմությունը հաստատ կարող է կազմակերպել։ Սակայն խիստ կասկածում եմ, թե կկազմակերպի։

Իսկ գուցե՝ սխալվո՞ւմ եմ, և պաշտոնական ընդդիմությունը, այնուամենայնիվ, կհամարձակվի գումարել գիտնականների ու մտավորականների համաժողով և գոնե այս մեկ անգամ կփորձի կասեցնել Փաշինյանի աղետաբեր ընթացքը։

Շատ շուտով այս հարցի պատասխանը կստանանք։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միացյալ Նահանգները Հայաստանի ընտրական պրոցեսի ընթացքում Հայաստանում չի ունենա դեսպան, ներկայացված չի լինի դեսպանի մակարդակով

Հաջորդ գրառումը

Հայաստանին անհրաժեշտ է հստակ սեփական օրակարգ, որպեսզի Սյունիքը դառնա զարգացման հնարավորություն, ոչ թե սակարկության առարկա. Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանին անհրաժեշտ է հստակ սեփական օրակարգ, որպեսզի Սյունիքը դառնա զարգացման հնարավորություն, ոչ թե սակարկության առարկա. Սուրենյանց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական