Չորեքշաբթի, Ապրիլի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաղ թե ուշ հայ ժողովուրդը զանգվածաբար կմիանա իր սրբության սրբոցի պաշտպանության գործին. Արմեն Այվազյան

22/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչև այսօր հայկական ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն առաջարկել որևէ ծրագիր՝ կանխարգելիչ քայլերի հստակ հաջորդականությամբ, որի միջոցով հնարավոր կլիներ, մի կողմից, կանխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախապատրաստվող հաջորդ գրոհը, մյուս կողմից՝ հայ զանգվածներին ներգրավել այդ արդար պայքարի մեջ։ Նախաձեռնությունն ամբողջությամբ խունտային հանձնելը անթույլատրելի սխալ է, քանի որ խոր պաշտպանական մարտավարությունը չի կարող հաղթանակ ապահովել ո՛չ ռազմի դաշտում, ո՛չ էլ քաղաքական պայքարում։

Չի կարելի ժողովրդին վերաբերվել այնպես, կարծես դա ԱԱԾ կամ ոստիկանություն լինի, որին ուզածդ պահի կարող ես ասել՝ ամեն ինչ թողեք ու անմիջապես գնացեք Սուրբ Էջմիածին։ Մարդիկ մեկ օր կգան, երկրորդ օրն էլ կգան, բայց երրորդ օրը կարող են և չգալ, եթե չտեսնեն իրենց գործողությունների արդյունքն ու դրանց տրամաբանական շարունակությունը։ Իսկ այդ շարունակությունը՝ պարզ և իրագործելի քայլերի հերթականությամբ, տարբեր մեծ ու փոքր քաղաքական ակցիաների շղթայական կապակցմամբ, պարտավոր են առաջարկել ընդդիմադիր ուժերը։

Ընդդիմությունը, կարծես, լրիվ մոռացել է, որ նման իրավիճակներում գոյություն ունեն օրինական պայքարի բազմաթիվ ձևեր՝ բողոքի ցույցեր, համաժողովներ, նստացույցեր, հացադուլներ, գործադուլներ, պիկետներ, ստորագրահավքներ և այլ միջոցառումներ։ Փաստ է, սակայն, որ ընդդիմությունը սահմանափակվում է միայն բանավոր քննադատական ելույթներով, ինչն ակնհայտորեն անբավարար է։

Նկատի ունենալով ընդդիմության այսպիսի անհասկանալի (կամ գուցե չափազանց հասկանալի) կրավորականությունը՝ Հայոց Եկեղեցին իր հույսը առայժմ պետք է դնի առավելապես սեփական կարողությունների վրա և փորձի կիրառել այնպիսի կանխարգելիչ միջոցներ, որոնք ի վիճակի կլինեն կանխելու Մայր Աթոռի և Հայոց հայրապետի դեմ նոր հարձակումներն ու ոտնձգությունները։ Խնդիրը դարձյալ այն է, որ չի կարելի սահմանափակվել խոր պաշտպանությամբ, այլ անհրաժեշտ է որդեգրել առնվազն ակտիվ պաշտպանության մարտավարություն։ Մասնավորապես, արդեն լիովին հասունացել է հերձվածող, ազգուրաց չարքեպիսկոպոսներին ու չեպիսկոպոսներին կարգալույծ անելու ժամանակը, թեև դա էլ միակ հնարավոր պատասխանը չէ։

Կարճ ասած՝ առայժմ պետք է դիմանալ և դիմադրել։ Վաղ թե ուշ հայ ժողովուրդը զանգվածաբար կմիանա իր սրբության սրբոցի պաշտպանության գործին, և այդ պահին որևէ ուժային կառույց այլևս անզոր կլինի անել այն, ինչ այսօր անամոթաբար և հակասահմանադրականորեն անում է։

«Իսկ մինչև վերջ համբերողը կփրկվի» (Մատթ. 24:13)

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևը փորձում է ցույց տալ, որ ինքն այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության». իրանագետ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000 – 4000 դոլարի վնաս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևի այցը գաղտնի պահելը խոսում է երկրի տոտալ ավտորիտարիզացման և հանրային հաշվետվողականության տոտալ բացակայության մասին. Պողոսյան

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք. Բագրատ Սրբազանը նամակ է ուղարկել Գլխավոր դատախազին

29/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր

29/04/2026
Հոգևոր

Հակաեկեղեցական արշավի հիմքում ընկած է Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. Տեր Նշան

29/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական բենզինը քայքայում է մեքենայի շարժիչը. այն 6 ամսում կարող է պատճառել 1000 - 4000 դոլարի վնաս

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
Տեսադարան

Եթե ՀՀ իշխանությունը Ստեփանակերտում եկեղեցի քանդելու համար Բաքվից պատասխան պահանջի, խաղաղություն չի լինի

28/04/2026

Հայաստանի իշխանություններին են մեղադրում, որ Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է հայկական եկեղեցի. Հ1-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում բողոքեց Աշխատանքի...

ԿարդալDetails
Նորություններ

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան

29/04/2026

Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական