ԵՄ արտաքին գործերի նախարարները այսօրվա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի հարցը. լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», – նշել է Կալասը։
Կայա Կալասը նախկինում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը։





