Միրգ, բանջարեղեն, անուշահոտ խոտաբույսեր եւ բնության այլ բարիքներ՝ «Շրջանաձեւ ապրանքներ եւ գաղափարներ» ցուցահանդես-տոնավաճառում, որ կազմակերպվել է «CirculUP!» ծրագրի շրջանակում։
Շրջանային տնտեսությանը զարգացմանը միտված ծրագիրն ամփոփում է եռամյա ծրագիրը, արդյունքները գոհացնող են։ Այն իրականացրել է Իմփաքթ Հաբ Ցանցը՝ Իմփաքթ Հաբ Երեւանի եւ «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացվել է շրջնաձեւ տնտեսության թեմայով հեքեթոն, որին մասնակցել է 80-ից ավելի մասնակից, իսկ լավագույն 3 գաղափարները ստացել են ֆինանսական աջակցություն։
«Խնդրի վրա հիմնված էկոհամակարգերի կառուցման մեթոդաբանություն»․ փոխակերպող այս գործիքի արդյունավետությունը ներկայացնում է ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը․ «Մեթոդաբանությունը մշակվել եւ փորձարկվել է պետական կառույցներ-բիզնես-քաղհասարակություն համատեղ աշխատանքի արդյունքում։ Մեր փորձը հաստատում է դրա արդյունավետությունը, եւ պատրաստ ենք աջակցելու այս մոդելի կիրառմանը նաեւ այլ երկրներում»։
Առաջիկայում «CirculUP!»-ը կհրապարակի հետազոտության արդյունքները։ Հայաստանում ներառական շրջանաձեւ տնտեսության հնարավորությունների մասին պատմող հետազոտությունն այս ոլորտում առաջինն է եւ կարող է աղբյուր դառնալ ազգային քաղաքականության մշակման եւ ռազմավարական ներդրումների համատեքստում։





