Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաթղթեր դա անվանելը ամբողջության մեջ  մի քիչ սխալ է, եթե մի բանի մեջ կա «Հայկական ժամանակի» հոդված, հղում «Հայկական ժամանակին», դա փաստաթուղթ անվանելը սխալ է։ Այս մասին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության կայքում հրապարակվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում շրջանառված տարբերակները։

«Երկրորդը, այդտեղ չկա Քի Վեստի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանը։ Դրա փոխարեն իրենք դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»։ Վարչապետ Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ բառերի ու անվանում է դա փաստաթուղթ։ Եթե ինքը Քի Վեստը հրապարակեր, միանգամից այդ միֆը, թե Մեղրին տալիս էին, հոդս էր ցնդելու»,–ասաց նա։

Անդրադառնալով 2019–ին բանակցային սեղանին գտնվող տարբերակին, որի վրա հղում էին անում նախկին նախագահները և կոչ անում հրապարակել այն, Միկոյանն ասաց. «Դա պետք է թողնել ընթերցողին, ընթերցողը թող նայի 2019 թվականին ինչից է հրաժարվել Նիկոլ Փաշինյանը, ինչն է մերժել արհամարհական ձևով, ինչից հետո է հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Այսինքն՝ մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչ ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, նվաստացում, շարունակական, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է այդ 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»։

Ինչ վերաբերում է իշխանությունների պնդմանը, որ հանրաքվեի դրույթը երբևէ իրականություն չէր դառնալու, որովհետև Ադրբեջանը երբեք չէր համաձայնվելու, որ այդ հանրաքվեն կայանա, առավել ևս հայկական մեծամասնություն ունեցող Արցախում, նա նշեց. «Իրենք ամեն ինչ հանձնելուց, զոհեր տալուց, ամեն ինչ տալուց ու նվաստանալուց հետո սկսում են «եթե»–ներով խոսել նրա մասին, ինչը այդ թղթում գրած է։ Այսինքն իրենք որևէ բան, որ այդ թղթում գրված է, չեն արել, ավելին հայտարարել են, որ իրենք բանակցում են զրոյական կետից։

Իր  հրապարակածի մեծ մասը բաց մատչելի եղել է։ Ես խոսեմ նախագահ Քոչարյանի վերաբերյալ հատվածից։ Հրապարակել են Կազիմիրովի գրքից հատվածներ, որտեղ կան որոշ առաջարկներ, որոնք վաղուց բոլոր ուսումնասիրողներին, բոլոր մասնագետներին հայտնի են։ Հրապարակել են Մադրիդյան փաստաթուղթը, որը բաց մատչելիությամբ եղել է, և այդ արանքում ամենակարևոր Քի Վեստի փաստաթուղթը չի հրապարակում։ Եթե իրենք, իրոք, այս տիպի դիվանագիտական անմեղսունակությամբ են բանակցել, զարմանալի չէ այն իրավիճակոը, որում մենք հայտնվել ենք։

Ես չեմ բացառում, որ միջազգային պարտնյորների, նույն Ալիևի կամ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելուց ինքը հանել է «Հայկական ժամանակի» հոդվածներ։ Սա սարսափելի է»։

Բագրատ Միկոյանը նկատեց, որ իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն։ Ինքը կարող է հայելու դիմաց դնել «Հայկական ժամանակ»–ի թերթերը ու սկսի ինքն իր հետ բանավիճել։

Իսկ մասնագետները, որոնք որևէ կողմի հետ կապ չունեն, ասում են, որ «Հայկական ժամանակի» հոդվածը մեծ ցանկության դեպքում չի կարող կոչվել բանակցային փաստաթուղթ։ Միջազգային պարտնյորները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները պետք է իրեն հարցնեն՝ ասեն՝ մեզ ծաղրո՞ւմ ես, մեր առաջարկների փոխարեն ներկայացնում ես քո հոդվածը։ Ինքն էնքան է իր մասին  չգիտեմ ինչ կարծիքի, որ երեք գերտերությունների ղեկավարների առաջարկի փոխարեն, ժողովրդական լեզվով ասած, սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը։ Այս տիպի սանձարձակությունը միջազգային հարաբերություններում ունենում է գին, և այդ գինը մեր պետությունը սիստեմատիկ վճարում է։

Եթե ինչ-որ մեկը հակված է որպես փաստաթուղթ ընկալել ՀԺ հոդվածները, թող խնդրեն դրան մի հոդված գրի, որ ինքը գրավել է Լուսինը, հրապարակի դա որպես փաստաթուղթ ու հավատացողները կարդան հավատան»,– ընդգծեց Միկոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հաջորդ գրառումը

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական