EU Today-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ժխտել է այն ենթադրությունները, թե Ադրբեջանն օգտագործվում է Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար: Հաջիևն ասել է, որ Բաքուն «շատ ուշադիր հետևում է պատժամիջոցների իրավիճակին» և պնդում է, որ առևտրի տվյալները չեն ցույց տալիս Մոսկվայի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճ 2022 թվականից հետո:
Փոխարենը, նա մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը և այն բնութագրել որպես վերաարտահանում, այլ ոչ թե նոր արդյունաբերական արտադրանք՝ նշելով, որ Հայաստանը «չունի Mercedes, Apple կամ Samsung արտադրելու հզորություն»։
Եզրափակելով՝ Հաջիևը շեշտել, որ Ադրբեջանը «շատ աշխատանք է կատարում տեղում» Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար և «նաև կարիք ունի իր գործընկերների աջակցության», հավելելով, որ Բրյուսելում արձագանքը «շատ դրական» էր։




