Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պուտին-Օրբան հանդիպումը երկու երկրների միջև խոշոր գործարքների դուռ է բացել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների ընկերությունների միջև մի քանի խոշոր պայմանագրեր կնքելու հնարավորությունը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը։

«Մենք դուռը բացեցինք երկու կամ երեք խոշոր գործարքների համար, և հիմա  բանակցությունները  կախված կլինեն էներգետիկ ընկերության ներկայացուցիչներից։ Սա բիզնեսային հարց կլինի, այլ ոչ թե Հունգարիայի կառավարության», – ասել է  Օրբանը։

Նա հաստատել է, որ Մոսկվա կատարած իր այցի հիմնական նպատակը Ռուսաստանի ապագա էներգամատակարարման քննարկումն էր։

 Հունգարիան շարունակում է իր նավթի մեծ մասը Ռուսաստանից ստանալ «Դրուժբա» խողովակաշարի, իսկ  գազը՝ «Թուրքական հոսքի» միջոցով։

Ինչպես հայտնել է արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, 2025 թվականին Հունգարիան Ռուսաստանից ստացել է 8,5 միլիոն տոննա նավթ և ավելի քան 7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։