Կիրակի, 26 Հուլիս, 2026

Երմակը հրաժարական է տվել

Զելենսկիու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ  տեսաուղերձում  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նա շնորհակալություն հայտնեց Երմակին։

«Ինչ վերաբերում է գրասենյակի նոր ղեկավարին, վաղը ես խորհրդակցություններ կանցկացնեմ նրանց հետ, ովքեր կարող են ղեկավարել այս կառույցը», – ընդգծել է Զելենսկին։