Կիրակի, 26 Հուլիս, 2026

Զելենսկին հայտնել է, թե ուկրաինական կողմից ովքեր են մասնակցելու ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Հայտնի է դարձել, թե ով է ներկայացնելու Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ուկրաինան կներկայացնեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության և հետախուզական ծառայությունների պաշտոնյաները։

«Մոտ ապագայում հանդիպումներ կկայանան ամերիկյան կողմի հետ», – հայտնել է Զելենսկին։