Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա։ Այս մասին Հայաստանի ՊՆ–ից հայտնել են լրատվամիջոցներին՝ նշելով. «Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»։





