Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի հետևանքով զոհվել է 13 բնակիչ և մեկ հրշեջ

Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել.  զոհերի թիվը հասել է 13-ի, ևս 16 մարդ հոսպիտալացվել է. հայտնում է  South China Morning Post թերթը։

Տեղեկատվության համաձայն՝ զոհվել է նաև մեկ հրշեջ։ Տեղական իշխանությունները նախկինում հայտնել էին չորս զոհի մասին։

Հոնկոնգի այսպես կոչված Նոր տարածքների Թայ Պո շրջանում գտնվող Van Fook Court բնակելի համալիրի բոլոր բարձրահարկ շենքերը հրդեհվել են։ Համալիրը բաղկացած է ութ շենքից, որոնք ունեն 2000 բնակարան։ Իշխանությունները հայտնում են, որ համալիրի բնակիչների մեծ մասը տարհանվել է այրվող շենքերից։