Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանազատման գործընթացում բարդ հարցերը պետք է թողնվեն վերջին փուլին. Սամվել Մելիքսեթյան

24/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանազատման, սահմանագծման հետ կապված՝ պարբերաբար առաջանում են խնդիրներ: Այս շփումները հնարավորություն տվեցին նաև հասկանալու, որ, այնուամենայնիվ, այն պայմանավորվածությունները, այն ընկալումները, որոնք ձևավորվել են 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգի շրջանակում, մնում են ակտուալ, և ենթադրում են, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քայլ առ քայլ, և որ բարդ հարցերը պետք է լուծվեն վերջին փուլին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Բաքվից վերադարձած հայաստանյան քաղհասարակության  ներկայացուցիչ Սամվել Մելիքսեթյանը:

Լրագրողները հետաքրրքվեցին՝ որո՞նք են այդ բարդ հարցերը, ինչին Սամվել Մելիքսեթյանը պատասխանեց՝ առաջին հերթին անկլավների, եռանկյունիների և սահմանների հետ կապված հարցերը, և սրանք լրիվ տեղավորվում են այն մոտեցումների և ձևակերպումների մեջ, որոնք կային 2024 թվականի կանոնակարգի և դրանից առաջ ընթացած 12,7 կմ հատվածի սահմանազատման արդյունքներում:

«Կարծում եմ՝ սա կարևոր է, որովհետև սա ենթադրում է և բխում է նաև հակառակ կողմի արձագանքից, որ եթե կան անկլավներ Հայաստանի տարածքում, կա Արծվաշենի խնդիր»,- նշեց բանախոսը՝ ևս մեկ անգամ նշելով, որ բարդ խնդիրները սահմանազատման գործընթացի վերջնական փուլին են վերաբերում:

Ասուլիսին ներկա, Բաքու այցելած հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ Բորիս Նավասարդյանն էլ նկատեց՝ երբ ասում են, որ դժվար հարցերը պետք է մնան վերջում, դա չի նշանակում, որ եթե այդ դժվար հարցերը հանկարծ հեշտ դառնան, դրանք չեն կարող առաջ ընկնել:

«Այսինքն՝ երբ գտնվելու է «մոդուս օպերանդի»՝ կապված անկլավների հետ, չի բացառվում, որ այդ հարցը առաջ գնա և ամենավերջին չթողնվի:

Այս պահին լուծումները դեռ չկան, քննարկվում են, այդ պատճառով, որպես դժվար հարց, չպիտի լինեն օրակարգում: Մենք նշել ենք, որ եթե բանակցային գործընթացի օրակարգում չեն, ավելի լավ է ընդհանրապես չհնչեցնել հանրային դաշտում, որովհետև դա կարող է բացասական մթնոլորտ ստեղծել ամբողջ սահմանազատման գործընթացի առումով, և խանգարել մյուս հարցերի լուծմանը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջիևի առջև բարձրացրել ենք հայ գերիների հարցը. Նաիրա Սուլթանյան

Հաջորդ գրառումը

Բաքվի այցելության ընթացքում համոզվեցինք՝ ինչ որ խոսում ենք՝ տեղ է հասնում. Բորիս Նավասարդյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ. Սամվել Մարտիրոսյան

24/11/2025
Նորություններ

Բաքվի այցելության ընթացքում համոզվեցինք՝ ինչ որ խոսում ենք՝ տեղ է հասնում. Բորիս Նավասարդյան

24/11/2025
Նորություններ

Հաջիևի առջև բարձրացրել ենք հայ գերիների հարցը. Նաիրա Սուլթանյան

24/11/2025
Նորություններ

Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ավարտված է. Քոչինյան

24/11/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի այցելության ընթացքում համոզվեցինք՝ ինչ որ խոսում ենք՝ տեղ է հասնում. Բորիս Նավասարդյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական