Դատավոր Կարեն Ֆարխոյանը «18 արդարների» գործով դատավարության ժամանակ Լիդյա Մանթաշյանի կալանքը ևս 3 ամսով երկարացնելու որոշում կայացրեց։
«Սրբազան պայքարի» մեկ այլ մասնակցի՝ «18 արդարների» գործով անցնող Մովսես Շարբաթյանի կալանքը ևս երկարացվեց 3 ամսով։
Ի դեպ, նշենք, որ հանրային մեղադրողները բոլորի համար պահանջում էին 3 ամսով կալանքի երկարաձգում։
Հիշեցնենք, որ 18 արդարները կալանավորված են հունիսի 26-ին։
Լիդյա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է։ Դատավորի վճռից հասկանալի է, որ Լիդյայի խափանման միջոց կալանքը չփոխելով՝ դատարանը մեծ ցավ է պատճառում առաջին հերթին Բագրատ Սրբազանին։





