Կիրակի, 26 Հուլիս, 2026

1միլիոն դրամ արժողությամբ նվերը Լիլիթ Մակունցը չի ստացել, նա ուղղակի նվերը փոխանցել է վարչապետի աշխատակազմին

Պարզաբանում ՀՀ կառավարությունից.

Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ: