Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

Ադրբեջանցի սահմանապահները հայկական սուվերեն տարածքում ստուգում են հայ զինվորներին մարտական հերթափոխի ժամանակ։ 2 հատ պահեստատուփից և 2 օրվա սննդից ավելի թույլ չեն տալիս զինվորներին վերցնել իրենց հետ։

Փաստացի այդ հենակետի/երի զինվորները պատանդ են և չեն կարողանում դուրս գալ, վերջիններիս պարտադիր ինչ-որ մեկը պետք է փոխարինի։ Այսինքն՝ միայն հերթափոխի զինվորներին են թույլ տալիս։

Հ.Գ.

Խնդրի մասին տեղյակ է ՊՆ-ն և ոչինչ փաստացի չի ձեռնարկում. հաղորդում է ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանը։