Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրեց փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը. հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները Շիրակի ՔԿՀ-ից ազատ արձակված փաստաբանին դիմավորեցին «Ռու-բեն, Ռու-բեն» վանկարկումներով։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու օրը՝ հոկտեմբերի 20-ին։





