Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռից պարզաբանում են Աբրահամ Սրբազանի քայլը. 168.am

18/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը 168.am-ի խնդրանքով անդրադարձել է Խաչիկ գյուղում կիրակի օրը տեղի ունեցած Պատարագին, այդ օրը եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ներկայությանը, ապա նաև՝ նրա ներկայությամբ Վեհափառ Հայրապետի անունը զեղչելու՝ պատարագչի հանդգնության վերաբերյալ:

Այս փաստը շատերի տարակուսանքն էր առաջացրել և սպասում էին Մայր Աթոռի պարզաբանմանը և գործողություններին:

Հիշեցնենք՝ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Խաչիկ գյուղում տեղի ունեցած Պատարագի հայտնի դրավագին, որտեղ, ըստ համացանցում տարածված տեսանյութերի, երևում էր, թե ինպես է Պատարագիչը միտումնավոր «զեղչում» Վեհափառ Հայրապետի անունը:

Տեր Փառենը տեղադրել էր մի լուսանկար՝ կից գրառմամբ.

«Սա 1880 թվականին Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ժամանակ տպագրված Խորհրդատետրից է։

Այս Խորհրդատետրը տպագրվել է Հայոց Աշխարհի տարբեր տեղերից բերված տպագիր և ձեռագիր 40 օրինակների՝ իրար հետ համեմատելոց հետո, որի ընթացքում հաշվի են առնվել նույնիսկ ամենափոքր մանրուքները։ Հետևաբար, Պատարագի այս մասը կամայականորեն զեղչել, մեղմ ասած, չի կարելի։ Զեղչում են կա՛մ տգիտաբար, կա՛մ նենգ դիտավորությամբ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդ Վեհափառն է, և պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը։ Տղամա՛րդ եղեք, ափսո՛ս եք, ձեզ մի՛ վնասեք»:

Մեր հարցին ի պատասխան՝ Տեր Եսայի Քահանա Արթենյանը նշել է.

«Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է և թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում և Ս․ Պատարագի արարողության։

Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո՝ Աբրահամ Սրբազանը կկատարի անհարաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները»:

Ի դեպ, պատարագիչ քահանան՝ Տեր Հովհաննեսը, չի հիշատակել ոչ միայն կաթողիկոսի անունը, այլ նաև իր իսկ թեմի առաջնորդի անունը, ով եկեղեցում է եղել. համենայն դեպս, տարածվող տեսանյութերն այդ մասին են վկայում:

Ըստ մեր տեղեկությունների՝ Աբրահամ սրբազանը մոտ հարաբերություններ ունի Ալեն Սիմոնյանի հետ:

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Երևանի ավագանու նիստ. «Երևանտրանս» ՓԲԸ-ը լուծարվում է

Հաջորդ գրառումը

Հերբստը հայտարարել է, որ Թրամփի ուղի կոչվող միջանցքն ընդգծում է Թրամփի անձնական շահագրգռվածությունը խաղաղության գործընթացի հաջող առաջխաղացման հարցում

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները. Ավետիք Քերոբյան

18/11/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ արձակվեց. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

18/11/2025
Հաջորդ գրառումը

Հերբստը հայտարարել է, որ Թրամփի ուղի կոչվող միջանցքն ընդգծում է Թրամփի անձնական շահագրգռվածությունը խաղաղության գործընթացի հաջող առաջխաղացման հարցում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական