Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

«Հաղթանակ» դաշինքի անդամների, աջակիցների տներում խուզարկություն է կատարվում

Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունենում:

Այս պահին հայտնի է, որ մտել են ավագանու անդամ առաջադրված 4 անձանց տուն՝ Էջմիածնից և Հայթաղ գյուղից: Խուզարկում են Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի տները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը Քպ-ից հետո 2-րդ ամենաշատ ձայն հավաքած ուժն է։