Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս 3 ամսով երկարացրեց Բագրատ Սրբազանի կալանքը

Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ Սրբազանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգեց։ Դատավորը հիմնավոր համարեց մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեղադրվում է «ահաբեկչական հարձակում նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի» մեջ։ Նրա կալանքը օգոստոսին երկարաձգվել էր երեք ամսով։