Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Հայաստանում մոլեգնում է նիկոլական տեռորը. դրսում փիսիկ են, ներսում՝ առյուծ. Աշոտյան

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետ տեղի ունեցածը բացահայտ քաղաքական հետապնդում է: Այս ամենը Հայաստանում վախի մթնոլորտ սերմանելու տիրույթում է։ Նպատակը ոչ թե այդ մարդու խոցված ինքնասիրության կամ համբավի վերականգնումն է, այլ տղաներին լռեցնելը և մյուսների բերանը փակելը։

Իմ տոտալ համերաշխությունն եմ հայտնում Նարեկին և Վազգենին։

Հազար ամոթ միջազգային կառույցներին և Հայաստանում ներկայացված դեսպաններին, որոնք այս ամենը տեսնում և լռում են։

Հայաստանում մոլեգնում է նիկոլական տեռորը։ Դրսում փիսիկ են, ներսում՝ առյուծ», – ասում է Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ